Պիկեն կարող է մասնակցել «Ռեալի» հետ խաղին
«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեի` վնասվածքից վերականգնման գործընթացը մոտենում է վերջնագծին: Իսպանական մամուլի տեղեկություններով` ֆուտբոլիստը ներկա պահին մարզվում է անհատական ծրագրով: Բժիշկները Պիկեի համար ինտենսիվ պարապմունքների հատուկ համակարգ են մշակել, որի շնորհիվ նա կարող է շատ արագ ֆիզիկական լավ մարզավիճակ ձեռք բերել:
Այսպիսով` Հերարդ Պիկեն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Ռեալի» հետ հոկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպմանը: Այս մասին գրում է «Marca»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում