Ուսուցչի օրվա առթիվ Բակո Սահակյանը պատվավոր կոչումներ ու պետական պարգևներ է շնորհել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ուսուցչի օրվա առթիվ հոկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագրեր պատվավոր կոչումներ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու մասին, հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Գիտության, կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության ասպարեզում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ պատվավոր կոչումներ են շնորհվել.
Գիտության վաստակավոր գործչի՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Դադայանին, Վաստակավոր մանկավարժի՝ «Ստեփանակերտի մանակապատանեկան ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Էդիկ Պետրոսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցիչ Նիկոլայ Սաղյանին:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Արմենուհի Գրիգորյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Գրիգորյանը, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» ոչ պետական հավատարմագրված համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան Լիլիկ Հակոբյանը:
«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են Մարտունու N1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Անտոնյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջան, գյուղ Նորագյուղ, կենսաթոշակառու ուսուցչուհի Էլմիրա Ասրյանը, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ասյա Մանգասարյանը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մշենի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աշոտ Ներսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա