ՄԱԿ-ի Անվտնագության խորհուրդը դատապարտել Թուրքիայի ուղղությամբ արձակված հրետանային կրակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սիրիական զորքերի կողմից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրետանային կրակը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
«ՄԱԿ-ի Անվտնագության խորհուրդը վճռականորեն դատապարտում է սիրիական զինված ուժերի կողմից թուրքական Աքչակալե քաղաքի գնդակոծությունը, ինչի հետևանքով զոհվել է 5 քաղաքացիական անձ, այդ թվում կանայք և երեխաներ», - ասված է Անվտանգության խորհրդի կողմից նախօրեին ընդունված հայտարարությունում:
Հիշեցնենք, հոկտմեբերի 3-ին սիրիական տարածքից Թուրքիայի սահմանամերձ Աքչակալե քաղաքի ուղղությամբ հրետանային կրակ արձակելուց հետո, 5 մարդ զոհվել էր, ևս 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Թուրքական կողմը պատասխան քայլեր էր ձեռնարկել և գնդակոծել սիրիական տարածքում տեղակայված ռադարները:
Միջադեպի արդյունքում զոհվել էր 20 սիրիացի զինծառայող: Թուրք-սիրիական սահմանային լարվածության կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել, ՄԱԿ-ը, ԵՄ-ը, Սպիտակ Տունն ու Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Նախօրեին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստի ժամանակ հավանության էր արժանացրել կառավարության ներկայացրած հայտը, որի համաձայն Թուրքիայի զինված ուժերը թույլտվություն են ստանում միջսահմանային ռազմական օպերացիա իրականացնելու, այդ թվում Սիրիայի, նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են