Ա.Զաքարյան. Եթե ասվել է, ապա Գամսախուրդիայի քաղաքականությունը ռեցիդիվ է
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մեկնաբանել է Վրաստանում հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում հաղթած ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը: Հիշեցնենք, որ ռուսական «NewTimes» համացանցային պարբերականին տված հարցազրույցում Բ. Իվանիշվիլին ասել էր. «Օրինակ մեզ մոտ` այստեղ, ապրում են հայեր: Ես զարմանում եմ` նրանց հայրենիքը մեր կողքին է գտնվում, իսկ նրանք այստեղ են ապրում: Ձեզ համար երևի (դիմում է լրագրողին) նման հարց գոյություն չունի: Իսկ ինձ համար դա անհասկանալի է»:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվալան ծառայությունից, հաղորդագրության մեջ ասված է. «Եթե այդպիսի բան իրականում ասվել է, ապա նմապանատիպ, առնվազն տարակուսանք առաջացնող, արտահայտությունը ռեցիդիվ է Գամսախուրդիայի «Վրաստանը միայն վրացիների համար´» քաղաքականությանը, որի դառը պտուղները առ այսօր վայելում է Վրաստանը: Մնում է հույս հայտնել, որ դա եվրոպական արժեհամակարգին հավատարիմ լինելու և ժողովրդավարությունը ամրապնդելու կարգախոսներով ընտրություններում հաղթած քաղաքական ուժի առաջնորդի լեզվի սայթաքում էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան