Սաուդյան Արաբիայում Twitterի միջոցով բոյկոտում են հավի միսը «Թող փտի» կարգախոսով
Սաուդյան Արաբիայի բնակչությունը սոցիալական ցանցերի օգնությամբ լայնամասշտաբ ակցիա է անցկացնում հավի մսի թանկացման դեմ: Բողոքավորների կարգախոսն է` «Թող փտի»:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, թերակզու բնակչության դժգոհությունը ոչ թե հավի միսն է ու դրա հետ կապված խնդիրը, այլ դրա գնի թանկացումը` վերջին երկու շաբաթվա ընթացքում հավի միսն այստեղ թանկացել է շուրջ 40 տոկոսով: Բոյկոտ-ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ եթե հավի մսից հրաժարվեն, ապա դա կբերի ոչ միայն գնանկման, այլև ներկրողների կոռուպցիայի նվազմանը:
Սոցիալական ցանցերի մասնագետ Իսսամ ալ-Զամիլը, որն էլ կազմակերպել է ինտերնետ-բոյկոտը ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայում Twitter-ն ուղղակի փոխարինել է ավանդական հավաքույթները, որոնց ժամանակ մարդիկ կիսում էին իրենց մտքերը:
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի գյուղատնտեսության նախարար Ֆահդ Բալգունայմը հայտնել է, որ հավի մսի գնի բարձրացումը պայմանավորված է արտադրանքի պլանի չկատարման հետ, մասնավորապես` տեղական շուկան ստացել է պահանջվածի ընդամենը 45 տոկոսը: Իսկ բացի այս նախարարը մատնանշել է նաև, որ թռչնակերը թանկացել է 30-40 տոկոսով:
Կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել հավի մսի ներմուծումը, մինչև որ կկարգավորվի շուկան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա