Տոնական Արենիում քիչ անց կմեկնարկի գինու փառատոնը (լուսանկարներ)
Վայոց ձորի Արենի գյուղի կենտրոնում այս պահին բարձր տրամադրություն է. հայկական լեռների մեջ տեղակայված այս գեղեցիկ անկյունում բարձր երաժշտություն է, պարի խմբերը անում են վերջին փորձերը, գալիս են հյուրերը: Իրենց հերթին գյուղացիները դասավորում են հարուստ տեսականիով սեղանները և ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը տոնական Արենիից, այս պահին մարզի տարբեր գյուղերից եկած մարդիկ ակտիվորեն նախապատրաստվում են հյուրերին հավուր պատշաճի ընդունելու համար` քիչ անց այստեղ կմեկնարկի գինու փառատոնը:
«Մենք այսօր ցուցադրում ենք ու վաճառքի են հանել մեր ձեռքով ստեղծածը: Օրինակ,- ցույց տալով սեղանու տեսականու մեջ կարմրավուն գեղեցկուհուն ասաց ոչ պակաս գեղեցիկ կանանցից մեկը,- այս գաթան մաքուր յուղով ու մեղրով է, մեր ցանած ցորենի ալյուրով: Բոլոր առողջարար, սննդարար ու անարատ ուտելիքներ են, համեցեք»:
Նշենք, որ Արենիում նաև անհամբեր են, քանի որ այստեղ սպասում են նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները