«Eurasia Review». Ռամիլ Սաֆարովը դարձել է հակահերոս և «ոչնչություն» իշխանական լրատվամիջոցների աչքերում
Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարով դարձել է հակահերոս: Այս մասին գրում է «Eurasia Review» պարբերականը:
«Eurasia Review»-ն գրում է, որ «երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով 2004-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար, Բաքուն դեմ առ դեմ է կանգնել միջազգային քննդատությանը: Սակայն, վերջին շաբաթներին, անհնազանդությունը տեղի է տվել: Սաֆարովին ներում շնորհելուց հետո, Ադրբեջանում սկսվել են «արդյո՞ք մենք ճիշտ ենք վարվել» քննարկումները, որոնք դեռ չեն անհետացել: Եվ Սաֆարովը, ով համարվում էր Ադրբեջանի «փառքը», գրեթե մեկ գիշերում վերածվել է հակահերոսի:
Ժամանակին նրան մեծարեցին ծաղիկներով, նրան բնակարան շնորհեցին, իսկ հիմա Սաֆարովը կարծես «անվերահսկելի» ազգական է դարձել, ընկերների և հարևանների կողմից այլևս չի փառաբանվում:
Աղբյուրը գրում է, որ ադրբեջանցի մի շարք պաշտոնյաներ այլևս նրա հայրենասիրությունը չեմ մեծարում և նա դարձել է «ոչնչություն» իշխանական լրատվամիջոցների աչքերում:
Սաֆարովը հարցազրույցներ չի տալիս, կամ էլ հասարակության մեջ չի հայտնվում: Նրա ակնկալված աշխատանքը ՊՆ-ում չի էլ մեկնարկել, հնարավոր է Հայաստանի կողմից թշնամական հարձակումներ իրագործելու մտահոգությունների պատճառով:
Կառավարությունը չի մեկնաբանում Սաֆարովի հանդեպ նման հանկարծակի սառը վերաբերմունքը, սակայն ադրբեջանցի վերլուծաբան Էլհան Շահինօղլուն հավատում է, որ միջազգային և ներքին քննադատությունների խնդիրը հանգեցրել է նրան, որ կառավարությունը փոխել է իր ուղեծիրը:
«Անշուշտ Սաֆարովը հետ չի վերադառնա բանտ, կամ էլ նրան հետ չեն ուղղարկի Հունգարիա, սակայն նրան այլևս չեն ներկայացնի որպես հերոս»,-նշել է վերջինս:
Ներում շնորհելուց հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևը վիրավորվել է դրսից եկող քննդատություններից: Ադրբեջանի կառավարությունը նույնպես քննդատել էէ Սաֆարովի «փառաբանումը»: Թեմայի առնչությամբ ոչ մի հարցում չի անցկացվել, սակայն «Թուրան»-ի աղբյուրի վերջին հետազոտությունը ցույց է տվել, որը 584 օգտատերերից 52 տոկոսը դատապարտում են Սաֆարովի ազատ արձակումը:
Եվ պատահական չէ, որ Ադրբեջանում նորանաշնակ ԱՄՆ դեսապան Մոնինգսթարը չի շոշափել Սաֆարովի թեման իր առաջին` սեպտեմբերի 28-ի կոնֆերասում:
Կարելի է մի եզրակացության գալ` կան բաներ, որոնց մասին ավելի լավ է չխոսել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան