Բժշկականի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանն արգելել է ամուսնում պատկանող Հ2-ի եթերից հնչեցնել Դումանյանի անունը
Երեկ լրանում էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի պաշտոնավարման 100 օրը, և նա, ընդունված ավանդույթի համաձայն, ասուլիս էր հրավիրել: Սակայն ասուլիսը, կարելի է ասել, հիմնովին «հարամվեց», քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հրապարակեց դեղերի շուկայում կատարած իրենց բացահայտումները. գրել է «Հրապարկը»:
Ի դեպ, Հ2 հեռուստաալիքը, որը երբևէ որևէ լրատվություն չի հաղորդում Դումանյանի մասին, մեծ հաճույքով հրապարակեց այդ խախտումները, սակայն բառ չասաց ասուլիսի մասին: Ասում են` Բժշկականի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը, որը Հ2-ի սեփականատեր Մայրապետյանի կինն է, արգելել է նրա անունը հնչեցնել իր եթերից: Իր հեռացումն ու իրենից հետո Դումանյանի ռեկտոր նշանակվելը տիկինը ոչ մի կերպ չի հաղթահարում»: