Արտակարգ դրություն՝ ԱԺ-ում
«Ժամանակ»-ի տեղեկություններով` «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «արտակարգ դրություն» է հայտարարել խորհրդարանում և փորձում է պարզել, թե ՀՀԿ խմբակցությունից ովքեր են այն 5 պատգամավորները, որոնք «դեմ» էին քվեարկել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։ Նա մեկ առ մեկ կանչում է բոլոր «կասկածելի» պատգամավորներին և հարցաքննում։
ԱԺ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ միջնորդությանը կարող էին «դեմ» քվեարկել Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ Վոլոդյա Բադալյանը, Կարեն Ճշմարիտյանը, Վարդան Այվազյանը։
Թերթը հիշեցնում է, որ միջնորդությանը «դեմ» էր քվեարկել 6 պատգամավոր, որոնցից մեկը Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է։