Անվադողերի ներկրման գերշահույթ ապահովող բիզնեսը կոնկրետ մարդկանց է պատկանում
«Ժամանակի» տեղեկություններով, Հայաստանում անվադողերի ներկրման բիզնեսը պատկանում է կոնկրետ մարդկանց: Օրինակ` նոր անվադողերի ներկրման բիզնեսում իրենց բաժինն ունեն ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը և այլոք:
«Պարզվում է, Հայաստան ներկրվում են նաև օգտագործված անվադողեր, և այդ բիզնեսն էլ պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի պետին`Բագրատին: Անցած տարի, երբ Աբրահամյանը պաշտոնանկ արվեց, օգտագործված անվադողերի ներկրումն ընդհանրապես դադարեցվել էր, բայց պաշտոնին վերադառնալուց հետո նրա թիկնապահը վերսկսեց այս բիզնեսը: Որոշ տեղեկությունների համաձայն` այն գերշահույթ ապահովող բիզնես է»,-գրել է թերթը: