Վարդանիկը ցանկանում է իր հետ տանել քաղաքապետարանի շենքում դրված հնաոճ կահույքը
«Ժողովուդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` Վարդանիկը, ցանկանում է քաղաքապետարանի շենքում դրված հնաոճ կահույքը տանել: Տարբեր տեղեկություններով`այդ կահույքն արժե 140 հազար ԱՄՆ դոլար:
«Ինչո՞ւ է Ղուկասյանը դատարկում քաղաքապետարանի շենքը», թերթի հարցին Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը պատասխանել է. «Մարազ մարդկանց տարածած նամազներին չեմ պատասխանում: Արժանապատվությունս թույլ չի տալիս այդ աստիճանի ցնորված մարդկանց տարածած տեղեկություններին պատասխանել»: