Նախկին պատգամավորի եղբոր որդին առայժմ կալանքի տակ է
Տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդուն ազատ են արձակել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռռուզյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրել է, որ Ստեփան Հակոբյանն առայժմ կալանքի տակ է:
Հիշեցնենք, որ նա հինգ տարվա հետախուզումից հետո կալանավորվեց 2011թ. դեկտեմբերին: Ոստիկանությւոնը Հակոբյանին մեղադրում է Մալաթիա Սեբաստիայի թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդուն` Սեդրակ Զատիկյանին 2006-ի հունիսին Սեբաստիա փողոցում սպանելու պատվեր տալու համար: