Լավանդայի Արայիկը աճուրդի է հանել իր ունեցվածքը
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) աճուրդի է հանել իր ունեցվածքը: Մասնավորապես նա վաճառում է Ծաղկաձորում իրեն պատկանող ռեստորանը` տնակներով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արայիկ Հայրապետյանը հաստատել է տեղեկությունը` բացատրելով. «Վաճառում եմ, որ հետո դրա փոխարեն ուրիշ բան կառուցեմ: Դա իմ ամենօրյա աշխատանքն է` անշարժ գույք կառուցել և հետո վաճառել»: Հնարավո՞ր է այլ պատճառ կա` հետաքրքրվել է թերթը Հայրապետյանից: «Ո՛չ: Քանի որ այլևս քաղաքականության մեջ չեմ, զբաղվում եմ այսպիսի բիզնեսով»,-պատասխանել է ապարանցի Հայրապետյանը: