Իրանական կայք. «Երբ Թուրքիայի համար հրեաների արյունը մուսուլմանների արյունից ավելի կարմիր է»
«Թուրքիայի համար հրեաների արյունը մուսուլմանների արյունից ավելի կարմիր է»: Այդ մասին նշված է իրանական «ռաջանյուզ.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի վարած երկակի քաղաքականությանը, նշում է. «Սիրիայի զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններից Թուրքիայի ուղղությամբ կասկածելի հրթիռների արձակումը Թուրքիայի համար պատրվակ էր, որպեսզի վերջինիս խորհրդարանը, անտեսելով սիրիական կողմի պաշտոնական ներողությունը, հավանություն տա Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու կառավարության դիմումին»:
Շարունակելով թեման՝ իրանական կայքը գրում է. «Նմանատիպ մի իրավիճակ ստեղծվեց, երբ Իսրայելը հարվածեց թուրքական «Մարմարա» նավին, որի հետևանքով Թուրքիայի 9 քաղաքացիներ զոհվեցին: Այդ պարագայում Թուրքիան ոչ միայն Իսրայելի հանդեպ ռազմական գործողություններ սկսելու որոշում չկայացրեց, այլև Իսրայելի կողմից այդպես էլ հստակ պաշտոնական ներողություն չստացավ»: