Թուրքիայի ԱԳՆ-ն` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ հանդես գալով հայտարարությամբ, այն որակել է, որպես Հայաստանի կողմից սադրանք և Հայաստանին կոչ է արել լինել ողջախոհ: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայտնի է դարձել, որ Հայաստանը 1992թ-ից ի վեր ի օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում` Հանքենդիի (Ստեփանակերտ) օդանավակայանը 2012թ սեպտեմբերի 28-ից գործարկում է: Այս քայլը իրենից սադրանք է ներկայացնում և կվնասի Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային գործընթացին: Ուստի Հայաստանին կոչ ենք անում լինել ողջախոհ և խուսափել տարածաշրջանային խաղաղությանը վնասող նման մոտեցումներից»: