«Հայազն»-ն ընդդեմ միասեռականության
«Հայազն» միությունը հայտարարություն է տարածել, որով իր բողոքն է արտահայտում ընդդեմ Երևանում միասեռականների «իրավունքների» պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրմանը: Եվ որպես բողոքի նշան միությունը ծրագրում է բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանում Գերմանիայի դեսպաատան մոտ:
Հայտարարությայն մեջ նշվում է հետևյալը. «Եվրամիությունը շարունակում է գրոհել մեր երկիրը իր անբարո քարոզով: Հիմա էլ միասեռականության քարոզի պատասխանատվությունը ստանձնել է Գերմանիայի դեսպանատունը: Երևանում Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը կազմակերպում են Միասեռականների «իրավունքների» պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրությունների շարք: Այն սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն
բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ:
Օտար պետության կողմից մեր կյանքին այս լկտի միջամտության նպատակը անբարոյականության քարոզին դիվանագիտական պաշտպանություն հաղորդելն է: Նման փորձերը պետք է միանգամից կանխվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան