Հ. Ալվրցյան. Իվանիշվիլիի հայտարարության հերքման տեքստն ավելի վտանգավոր է
«Իվանիշվիլիի հայտարարությունը պետք է դիտարկենք նրա քաղաքական փորձի համատեքստում: Ոչ այս մարդն էր քաղաքական կերպար, ոչ էլ նրա ղեկավարած դաշինքն էր քաղաքական ուժ: Նա մտավ քաղաքականության մեջ, օգտագործեց բոլոր լծակները և հասավ հաղթանակի, սակայն նրա անփորձության առաջին արտահայտությունը սա էր»,- այսօր անդրադառնալով «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բ. Իվանիշվիլիի հայտնի հայտարարությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական փորձագետ Հայկազուն Ալվրցյանը:
Հիշեցնենք, որ օրերս Բ. Իվանիշվիլին «New Times» կայքին տված հարցազրույցում հայտարարել էր. «Մենք՝ վրացիներս, այնքան տարօրինակ ենք, շատ կապված ենք մեր հողին։ Դա պարզապես մեր բնավորությունն է։ Այ, օրինակ, մեզ մոտ ապրում են բազմաթիվ հայեր։ Իսկ ես զարմանում եմ՝ նրանց հայրենիքն անմիջապես կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում։ Սա Ձեր համար (նկատի ունենալով խմբագրին) երևի թե տարօրինակ չէ, սակայն ինձ համար անհասկանալի է։ Միշտ դեպի տուն, հայրենիք վերադառնալը վրացիների գեներում է»:
Նշենք, որ Իվանիշվիլին այնուհետև հերքել էր այն, ասելով, որ ինքը հարցազրույցում նման բան չի ասել:
Հ. Ալվրցյանի կարծիքով, Իվանիշվիլին այդ հայտարարությունն արել է ազգայնական ուժերի համակրանքը շահելու համար, սակայն ըստ բանախոսի, ջավախքահայության համար ավելի վտանգավոր է հերքման տեքստը, որտեղ անուղղակի կերպով ներկայացվում է այն տեսակետը, որ ջավախքահայերը բնիկ ժողովուրդ չեն Ջավախքում:
«Տեսեք, սրա խորքը շատ վտանգավոր է: Ասում է, որ իրենք` վրացիներն առանց իրենց հայրենիքի և հողի ապրել չեն կարողանում, իսկ հայերը` ընդամենը հաջողակ բիզնեսմեններ են` զգացմունքից զուրկ»,- հավելեց բանախոսը:
Նրա խոսքերով` «Իվանիշվիլին ցույց տվեց, որ ոչնչով չի տարբերվելու իր նախորդներից»:
Հ. Ալվրցյանը քննադատեց այն հանգամանքը, որ թե´ «Վրացական երազանքը», թե´ «Միացյալ ազգային շարժումը» հրաժարվել են մասնակցել Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի կազմակերպած նախընտրական հանդիպմանը` ժողովրդի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան