Sondakika. Անիի ավերակների տարածքը շարունակում է մնալ արոտավայր
Թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքն անդրադարձել է Անիի ավերակների տարածքը` թուրք գյուղացիների կողմից որպես արոտավայր օգտագործվելու փաստին:
Կայքը նշում է, որ այդ տարածքում աշխատող անվտանգության 4 աշխատակիցները հավուր պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները, և գյուղացիները խոշոր եղջերավոր անասուններին արածացնելու համար առանց որևէ արգելքի մտնում են հայկական հնագույն մայրաքաղաքի տարածք:
Ըստ աղբյուրի` մշակույթի և զբոսաշրջության նահանագային վարչության պետ Հաքան Դողանայը ժամանակ առ ժամանակ հանդիպում է Անիին հարակից Օջաքլը գյուղի բնակիչների հետ և բացատրում Անիի ավերակների պատմամշակութային կարևորությունը` շրջանի տնտեսական զարգացման հարցում:
Հաքան Դողանայը պահանջում է գյուղացիներից խնամքով վերաբերվել հնագույն հուշարձաններին և կենդանիներին չարածացնել այդ տարածքում, քանի որ Անիի ավերակների շնորհիվ շրջանի, մասնավորապես Օջաքլը գյուղի զբոսաշրջությունը կարող է զարգանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում