Կրիշիտոն վերադարձել է Իտալիայի հավաքական
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Չեզարե Պրանդելլիի գլխավորությամբ, հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն հոկտեմբերի 12-ին աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը: Նշենք, որ 27 ֆուտբոլիստների թվում նշված է նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոյի անունը, ով թիմից հեռացվել էր Իտալիայի առաջնությունում պայմանավորված հանդիպումների մասնակցելու կասկածանքով:
Դարպասապահներ` Բուֆոն («Յուվենթուս»), դե Սանկտիս («Նապոլի»), Սիրիգու (ՊՍԺ), Վիվիանո («Ֆիորենտինա»):
Պաշտպաններ` Աբատե («Միլան»), Բալցարետտի («Ռոմա»), Բարցալյի (Յուվենթուս), Բոնուչչի («Յուվենթուս»), Կյելլինի («Յուվենթուս»), Կրիշիտո («Զենիթ»), Մաջո («Նապոլի»), Օգբոննա («Տորինո»), Ռանոկիա («Ինտեր»):
Կիսապաշտպաններ` Կանդրեևա («Լացիո»), դե Ռոսսի («Ռոմա»), Դիամանտի («Բոլոնյա»), Ձակկերինի («Յուվենթուս»), Մարկիզիո («Յուվենթուս»), Պիրլո («Յուվենթուս»), Մոնտոլիվո («Միլան»), Վերրատի (ՊՍԺ):
Հարձակվողներ` Բալոտելլի («Մանչեսթեր Սիթի»), Օսվալդո («Ռոմա»), Դեստրո («Ռոմա»), Էլ-Շաարավի («Միլան»), Ջիլարդինո («Բոլոնյա»), Ջովինկո («Յուվենթուս»):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա