Այսօր Արոնյանը կխաղա Կարուանայի հետ
Այսօր Իսպանիայի Բիլբաո քաղաքում կսկսվի «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի երկրորդ շրջանը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա առաջատարի` Ֆաբիանո Կարուանայի հետ: Ֆրանցիսկո Վալեխոն կմրցակցի Վիշվանաթան Անանդի, Սերգեյ Կարյակինը` Մագնուս Կառլսենի հետ:
Հիշեցնենք, որ առաջին շրջանի արդյունքներով Լևոն Արոնյանը 7 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Կարուանան 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ լավագույն եռյակը 6 միավորով եզրափակում է Կառլսենը: Անանդը վաստակել է 5, Վալեխոն` 4, Կարյակինը` 3 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում