Էջմիածնի Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնախնդիրը լուծում է գտել
Էջմիածին քաղաքի 2697 ամյակի նախօրյակին՝ երեք տարվա վերանորոգման աշխատանքներից հետո վերաբացվեց Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը: Աշխատանքների արդյունքներին Էջմիածին կատարած այցի շրջանակներում ծանոթացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սարգսյանին ներկայացվեց դպրոցի վերանորոգման ողջ ընթացքը, նորոգված լսարանները: Պաստառի վրա զետեղված լուսանկարները փաստում են մշակութային այս օջախի երբեմնի անմխիթար վիճակը. պատուհաններին գրեթե ապակիներ չկան, որոշներն ուղղակի ցելոֆանապատ են, մասնաշենքներից մեկը կիսավեր է, պատերը խոնավ են, գաջը՝ տեղ-տեղ թափված:
Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1945թվականին, միսկ այս շենքում 1970 թվականից է: 40 տարվա ընթացքում այն երբեք չի վերանորոգվել, ավելին՝ տուժել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով: Դեռևս 2005-2006 թվակակներին շենքի վերանորոգումը ընդգրկվել է Սոցներդրումների հիմնադրամի ծրագրում, քաղաքապետարանը հատկացրել է գումարի 10%-ը, բայց շինարարական աշխատանքները չէին սկսվում ՝ ֆինանսավորման բացակայության պատճառով: 2009 թվականին խնդրի մասին հայտնել են ՀՀ նախագահին և երկրի ղեկավարի հանձնարությամբ պետբյուջեից մշակութային օջախի վերանորոգման նպատակով 130 միլիոն դրամ է հատկացվել: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ քաղաքապետարանը սեփական միջոցներով գազիֆիկացրել էր դպրոցը, անցկացրել ջեռուցման ժամանակակից համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր էր դարձել երաշխավորել պարապմունքների անխափան անցկացումը ձմռան ամիսներին:
Ինչպես panorama.am-ի լրագրողին ասաց դպրոցի տնօրեն Բենիկ Շամիրյանը, հենց այնքան էր հարկավոր մշակութային դպրոցը վերականգնելու համար: «Երկար տարիներ ջեռուցում ընդհանրապես գոյություն չուներ, վառելանյութով ենք դասասենյակները տաքացնում: Ցրտի պատճառով ձմռանը գրեթե դաս չէր լինում: Լսարաները փորձում էին տաքացնել նավթով: Դպրոցում այնպիսի վիճակ էր, որ վախենում էինք՝ երեխաները վազելիս կպնեն ապակիներին ու կհայտնվեին ներքևում: Բայց փառք Աստծո, երկրի ղեկավարն օգնեց», - նշեց նա և հավելոց, որ եթե նախկինում դպրոցը ավերակ էր, ապա այսօր այն այնպիսի տեսք ունի, որ «դժվար երկրորդը գտնվի հանրապետությունում»:
Մինչ օրս երաժշտական դպրոցը տվել է ավելի քան 2000 շրջանավարտ: Այս դպրոցի սանն է եղել նաև ճանաչված օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը: Այսօրվա դրությամբ դպրոցում սովորում է 293 աշակերտ: Բենիկ Շամիրյանը գոհունակությամբ հայտնեց, որ միայն այս տարի դրոց 82 աշակերտ է ընդունվել:
Ըստ ներ զրուցակցի՝ Էջմիածնի քաղաքապետի հոգածությամբ ժողգործիքներ, լարային գործիքներ և փողային գործիքները դասավանդվում են անվճար, վճարովի են դաշնամուրի ու վոկալի պարապմունքները: Նա նաև հավաստիացրեց, որ երաժշտական գործիքների պակաս դպրոցում գրեթե չկա: «Մի քանի ազգային գործիքների խնդիր կա: Դիմել ենք Մշակույթի նախարարության համապատասխան մարդկանց ու խնդրել ենք հնարավորության դեպքում օգնել մեզ այդ հարցում»,-ասաց նա:
Դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ աշակերտների զգալի մասը հաճախում է ժողգործիքների և դաշնամուրի դասընթացներին, քիչ չեն նաև լարային գործիքների դասընթացներին հաճախողները: Բենիկ Շամիրյանը հատկապես առանձնացրեց ժողովրդական ուդ գործիքի դասընթացները, նշելով, որ դա Հայաստանում բացառիկ է: «2012 թվականին հինգ երեխա ընդունվել է այժմ հազվագյուտ համարվող ժողովրդական գործիքի` ուդի դասարան», -տեղեկացրեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ աջակցելով սոցիալապես անապահով տաղանդավոր երեխաներին երաժշտական գործիքների ձեռբերման և այլ հարցում դպրոցի ղեկավարությունը պարբերաբար դիմում քաղաքապետարան: «Երեխաներին աջակցելու հարցում քաղաքապետարանից մշտապես օգնություն է եղել: Ավելին՝ երաժշտական գործիքները երբեմն որոշ ժամանակով տրամադրվում են անվճար, մինչև որ ծնողները կարողանան գնել սեփական գործիքը», - հայտնեց նա:
Ներկայումս դպրոցում դասավանդում է 46 ուսուցիչ: Բենիկ Շամիրյանը տեղեկացրեց, մանկավարժական կազմը պարբերաբար մասնակցում է Մշակույթի նախարարության կողմից անցկացվող սեմինարների և վերապատրաստման այլ դասընթացների: Խոսելով աշխատավարձի մասին, նա հայտնեց, որ ուսուցիչները վարձատրվում են քաղաքի բյուջեի հաժվին, դպրոցում մեկ դրույքից պակաս գրեթե չկա, իսկ 1 դասաժամի չափը 1800- 2000 դրամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա