Հայտնի է Վրաստանի նոր կառավարության հավանական կազմը
«Ռիա-Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 8-ին հայտնի են դառնալու Վրաստանի նոր կառավարության անդամների անունները: Նրանք «Վրացական երազանք» դաշինքից են: Ըստ նախնական ցուցակի, պաշտպանության նախարար է դառնալու Իրակլի Ալասանիան, արդարադատության նախարար՝ Թեյա Ցուլուկիանին, ներքին գործերի նախարար՝ Իրակլի Գարիբաշվիլին, պատիժների իրականացման նախարար՝ Սոզար Սուբարին, փախստականների հարցերով նախարար՝ Կախա Շարտավան, արտգործնախարար՝ Մայա Փանջիկիձեն, եվրոինտեգրացիայի հարցերով պետնախարար՝ Ալեքսի Պետրիաշվիլին, գյուղնախարար՝ Դավիթ Քիրվալիձեն, առողջապահության նախարար՝ Ամիրան Գամկրելիձեն: Խորհրդարանի նախագահի պաշտոնում մտադիր են առաջարկել Դավիթ Ուսուպաշվիլու թեկնածությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, հաղթել է «Վրացական երազանք» դաշինքը. 150 պատգամավորական մանդատից 83-ը բաժին է հասել հենց այս դաշինքն: Երկրորդ տեղում է Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու ղեկավարած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությանը՝ ստանալով 67 պատգամավորական մանդատ: