Քաղաքական 17:50 08/10/2012

Ծայրահեղ արմատական «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը սիրիական հակամարտությունում

Հեղինակ` Իսլամագետ Ս. Գրիգորյան

Սիրիայում օրեցօր լայն թափ առնող բախումները և դրանում տարբեր ծայրահեղական կազմակերպությունների ներգրավվածությունըը ևս մեկ առիթ է խոսելո դրանց դերի և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում դրանց ներգրավվածության մասին:

Սկսած 2011 թ-ի մարտից և 2012 թ-ի ընթացքում մեծ թվով արմատական իսլամական խմբավորումներ ինչպես Սիրիայից, այնպես էլ այլ երկրներից, ներգրավվեցին սիրիական հակամարտության մեջ: Բացի նրանից, որ որոշ ավանդական ջիհադական կազմակերպություններ (Ալ-Կաիդա և այլն) հայտարարեցին այդ հակամարտությունում իրենց մասնակցության մասին, ի հայտ եկան նոր արմատական կառույցներ, որոնք, հիմնականում, գործելով լոկալ ու փոքր խմբերի տեսքով, չեն զլանում աչքի ընկնել սիրիական կառավարական ուժերի դեմ պայքարում:

Սիրիական հակամարտության մեջ ներգրավված նորաստեղծ ծայրահեղական իսլամական խմբավորումների շարքում առանձնանում է «Ջաբհաթ Ալ-Նուսրա լի Ահլիլ Շամ մին Մուջահիդիլ Շամ ֆի Սահաթ ալ-Ջիհադ» խմբավորումը (Սիրիայի ժողովրդի աջակցության ճակատ), որն իր մասին հայտարարեց 2012 թ-ի հունվարի 24-ին համացանցում տարածված տեսանյութով: Այս խմբավորումը ամենամեծը չէ Սիրիայում, բայց ամենահայտնի հակակառավարական խմբավորումներից է, որը նման կարգավիճակ վաստակեց մի շարք հնչեղ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնելուց հետո:

Ջաբհաթ Ալ-Նուսրայի գործունեության պրակտիկ և տեղեկատվական ապահովումը
Ջաբհաթ Ալ-Նուսրան Սիրիայում իրականացնում է քաղաքային վայրերում մահապարտ-ահաբեկիչների ու մեքենաների պայթեցումներ և ճանապարհների երկայնքով տեղադրված պայթուցիկների գործադրումներ` ուղղված հիմնականում սիրիական կառավարական հիմնարկների, ռազմական օբյեկտների և տեխնիկայի ու պաշտոնատար անձանց դեմ` տարածելով այդ գործողությունների տեսանյութերը համացանցում:

Բացի ահաբեկչական գործողությունների նախապատրաստման և իրականացման տեսանյութերից, համացանցում կարող ենք հանդիպել Ջաբհաթ Ալ-Նուսրայի կողմից տեղադրված նյութեր, որտեղ խմբավորումը հետաձգում է ահաբեկչական գործողությունը, այդ արարքից էթնիկ-կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգի պատճառով, կամ էլ հանդիպում են տեսանյութեր, թե ինչպես են խմբավորման մարտիկները աջակցում սոցիալապես անպաշտպան և անապահով խավերին` բաժանելով սննդամթերք և այլ օգնություն: Այս ենթատեքստում Ջաբհաթ Ալ-Նուսրան, լինելով նորաստեղծ, չունենալով ռազմական գործողություններում զգալի փորձ, ձգտում է Սիրիայի էթնիկ-դավանական և աշխարհիկ բնակչության շրջանում վստահություն վաստակել` իր գործողությունները ներկայացնելով, որպես պայքար զուտ ալաուիական իշխող փոքրամասնության դեմ: Սակայն, պետք է նշել, որ սիրիական և միջազգային հասարակական լայն շերտերի վստահությունը խմբավորման հանդեպ պակասում է նրա կողմից ստանձնած ահաբեկչական արարքների հետևանքով անընդհատ զոհվող խաղաղ քաղաքացիների, ինչպես նաև Ջաբհաթ Ալ-Նուսրայի կազմի մեջ մտնող զանազան իսլամական խմբավորումների միջև առկա հակասությունների և կառավարական ուժերի դեմ տարվող պայքարի ռազմավարական ուղենիշների վերաբերյալ տարբեր դիրքորոշումների պատճառով:
Խմբավորումը, որպես հանգրվան շատ ընդդիմադիր ուժերի, տեղացի արմատականների և օտարերկրացի մարտիկների համար
Սկզբնական շրջանում լինելով բավական փակ, գործելով ծածուկ և զբաղվելով հիմնականում ահաբեկչական գործողություններով` Ջաբհաթ Ալ-Նուսրան հետագայում սկսեց մասնակցել նաև Սիրիայի կառավարական ուժերի դեմ մղվող ռազմական գործողություններին երկրի ամբողջ տարածքում: Կառույցն իր մեջ ներառում է մի շարք սիրիական ընդդիմադիր ջիհադական խմբեր, որոնք, օգտվելով նաև օտարերկրացի ջիհադիստների ծառայություններից, ներգրավված են Դամասկոսի և Դեր-Ձորի շրջակայքում իրականացվող գործողություններում` ակտիվություն ցուցաբերելով նաև Հալեպի, Իդլիբի, Դարաայի, Համմայի և այլ շրջաններում, ստանալով ֆինանսական, ռազմական և գաղափարական աջակցություն հակամարտության մեջ ներգրավված արտաքին ուժերից և ջիհադական կազմակերպություններից:

Հակակառավարական պայքարն արդյունավետ դարձնելու համար Ջաբհաթ Ալ-Նուսրայի շարքերում, բացի տեղացի երիտասարդ իսլամիստներից, ներկայացված են սիրիացի մի շարք փորձառու ծայրահեղականներ և օտարերկրացի ջիհադականներ որոնք մինչ այդ ներգրավված էին գլոբալ ջիհադի այլ ճակատներում` ունենալով ռազմական գործողությունների հարուստ փորձ և ամուր կապեր Ալ-Կաիդայի հետ: Ջաբհաթ Ալ-Նուսրան իր շարքերի համալրումը նոր մարտիկներով իրականացնում է հավաքագրման բավական բարդ և ոչ թափանցիկ համակարգով:

Գլոբալ ջիհադի գաղափարախոսների վերաբերմունքը Ջաբհաթ Ալ-Նուսրային
Մի շարք ժամանակակից գլոբալ ջիհադի գաղափարախոսներ սիրիական հակամարտության սկզբից իրենց աջակցությունը հայտնեցին սիրիական իսլամական ծայրահեղական խմբավորումներին: Բացի Ալ-Կաիդայի առաջնորդ Այման Ազ-Զաուահիրիից, Սիրիայում գործող իսլամական արմատական կառույցներին, այդ թվում նաև Ջաբհաթ Ալ-Նուսրային, իրենց աջակցությունը հայտնեցին արդի իսլամական արմատականության այնպիսի գաղափարախոսներ, ինչպիսիք են` հորդանանցի Աբու Մուհամմադ Ատ-Տահաուին, լիբանանցի Աբու Զահրա Ազ-Զուբայդին, մավրիտանացի Աբուլ Մունդիր Աշ-Շանկիթին, Լոնդոնում բնակվող սիրիացի Աբու Բասիր ատ-Տարտուսին և այլն:

Պետք է նշել, որ իսլամիստ գաղափարախոսների շրջանում կան տարաձայնություններ, կապված Սիրիայում ջիհադի իրականացման ռազմավարության և աշխարհիկ- ընդդիմադիր ուժերի` հատկապես բավական ազդեցիկ Սիրիայի ազատ բանակի հետ Ջաբհաթ Ալ-Նուսրայի համագործակցության հետ կապված:

Աշ-Շինկիթին և Ատ-Տահաուին, իրենց ուղերձներում ողջունում են Սիրիայում շարիաթի սկզբունքների վրա հիմնված պետություն ստեղծելու Ջաբհաթ Ալ-Նուսրայի պայքարը` քննադատելով սալաֆիական այն մտածողներին, որոնք հանդես են գալիս Սիրիայում ակտիվ գործող այն մարտիկների դեմ, որոնք իրենց ռազմական և ահաբեկչական գործողություններով ապակայունացնում են երկիրը:

Կան նաև Ջաբհաթ Ալ-Նուսրայի գործողություններից դժգոհ գաղափարախոսներ, որոնք չեն ընդունում խմբավորման կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների մարտավարությունը: Այդ գաղափարախոսներից է Լոնդոնում բնակվող Ատ-Տարտուսին, ով կարծում է, որ ջիհադիստների նման մարտավարությունը նվազեցնում է հասարակության վստահությունը իսլամական կառույցների նկատմամբ: Ատ-Տարտուսիի կարծիքով Ջաբհաթ Ալ-Նուսրայի հեղինակության վրա ազդում է նաև այդ կազմակերպության ղեկավարի` Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանիի պահվածքը, ով շատ հաճախ զերծ է մնում հայտարարություններից, իսկ որոշ սակավ ուղերձներում, թաքցնելով իր դեմքը տեսախցիկի առաջ, Ալ-Ջուլանին կոչ է անում սրբազան պատերազմ վարել անհավատ ալաուիական իշխանության դեմ, հրաժարվել միջազգային հանրության և արաբական երկրների հետ համագործակցությունից:

Խմբավորման համագործակցությունն ընդդիմադիր այլ ուժերի, հատկապես ազդեցիկ Սիրիայի ազատ բանակի հետ
Չնայած որ իսլամիստների մեջ չկա միասնական տեսակետ առավել ազգայնական և արևմտյան ուժերի հետ համագործակցող Սիրիայի ազատ բանակի վերաբերյալ, սակայն իսլամիստ գաղափարախոսները չեն հորդորում Ջաբհաթ Ալ-Նուսրային պայքարել ՍԱԲ-ի դեմ, և կոչ են անում բոլոր սկզբունքային առաջնահերթությունները, որդեգրած մարտավարական տարաձայնությունները և հակասությունները հետաձգել մինչև բաշարյան իշխանության տապալումը` նպատակ ունենալով օգտվել նաև արտաքին աշխարհիկ ընդդիմադիր ուժերի կողմից սիրիական ընդդիմությանը, հատկապես ՍԱԲ-ին տրամադրվող արտաքին օգնությունից:
Սիրիական հակամարտության մեջ իսլամական ուժերի հատկապես ծայրահեղ արմատական ուժերի ներգրավվածությունը խոսում է այն բանի մասին, որ նույնիսկ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, հետբաշարյան Սիրիայում անհանգիստ է լինելու, որտեղ անընդհատ հիշեցնելու են իրենց մասին ջիհադիստները, այդ թվում նաև այժմյան Սիրիայում ակտիվ գործող Ջաբհաթ Ալ-Նուսրա խմբավորումը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}