Հասարակություն 11:25 08/10/2012

Պետությունը բնակարան է բաշխում ուղղակի անելու համար, առանց ճիշտ հասցեականության

Հեղինակ` Լիա Խոջոյան

Մեկ տարուց ավելի սպասումից հետո վերջապես, շաբաթ օրը Մարալիկում  շահագործման հանձնվեցին սոցիալական երեք շենքերը, որտեղից 59 բնակարան ստացան ինչպես մանկատան շրջանավարտներ, այնպես էլ հաշմանդամներ ու միայնակ տարեցներ: Շենքերի հանդիսավոր բացման կապակցությամբ Մարալիկ էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ասել, որ սա լավ նախաձեռնություն է այնքան էլ ճիշտ չի լինի, եթե հաշվի առնենք, թե քանի հազար կարիքավոր ընտանիքներ սպասում են սեփական չորս անկյունն ունենալուն: Իսկապես մեծ ու կարևոր գործ է, որը բազմաթիվ մարդկանց բնակարանային ծանր հոգսը կթեթևացնի: Նաև գուցե ճիշտ էլ չէ ու նաև ցանկալի էլ  չէ մտածել, որ պետությունը դա անում է զուտ անելու համար և ոչ թե իսկապես  քաղաքացու հոգսը թեթևացնելու նպատակով, մտահոգ լինելով իր քաղաքացիների ապագայով: Սակայն շաբաթ օրը, դեռ վարչապետը չէր հասել Մարալիկ, Panorama.am-ը ահազանգ ստացավ` բնակարան տվել են, բայց դժվար է անգամ պատկերացնել, ինչպե՞ս կարելի է դրանում ապրել. ամիսներ շարունակ երջանկություն պարգևող միտքը, թե վերջապես տուն կունենան ու նորմալ կապրեն, մեկ վայրկյանում փշրվել է. «Վիճակը շատ լավն է, ամեն ինչ տեղում... ուղղակի ընդամենը մեկ սենյակ է, իսկ մենք չորսս ենք` ես, տղաներս 15 և 16 տարեկան ու 11 տարեկան դուստրս: Ու հնարավոր չէ, որ բոլորովս այդ սենյակում քնենք-զարթնենք ես էլ իրենց հետ» ,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աստղիկ Եվանգուլյանը: 
Նրանց ընտանիքը այս բնակարանը ստացել է, քանի որ ավագ որդին` Արսենը, հաշմանդամ է` չի քայլում ու տեղաշարժվում է միայն սայլակով: Սա ևս մեծ խնդիր է նոր բնակարանում տեղավորվելու ու տեղաշարժվելու իմաստով. «Ինձ մինչև վերջին պահն այդպես էլ չասացին, որ մի սենյակ են ընդամենը տրամադրելու: Անընդհատ նախարարության հետ կապի մեջ եմ եղել, ասում էին` հենց նորություն լինի կասենք, ու միայն երկու օր առաջ զանգեցին ու ասացին, որ բանալիները ստանալու պահն է, բայց էլի չասացին, որ մեկ սենյակ է ընդամենը մեզ հասնում այսքան հույսեր ունենալուց ու սպասելուց հետո»,- պատմեց տիկին Աստղիկը` նեղսրտելով, որ չորս մահճակալը սենյակում տեղադրելուց հետո էլ ոչնչի տեղ չի մնա, անգամ քայլելու:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ հրաժարվել էլ չեն կարող, քանի որ անհայտ է` եթե ինչ-որ ընտանիք գա իրենց փոխարեն Մարալիկ, իսկ իրենք վերադառնան Երևան` վարձով բնակության, ինչպես մինչ օրս էր, ապա միայն Աստված գիտի, թե ե՞րբ իրենց հերթը կհասնի: Բայց մյուս կողմից էլ անհնար է պատկերացնել, որ չորս հոգանոց ընտանիքը ապրի մեկ սենյակում:
Ինչ վերաբերում է բնակարանի պայմաններին, տիկին Աստղիկն ասաց, որ մնացած ամեն ինչ լավ է. «Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ բան թերի է... պատասխանատուին խնդրեցինք, որ գոնե մի քիչ արևկողմ լիներ բնակարանը, էն էլ պատասխանեցին, թե միևնույն է բոլոր տներում արևը երկու ժամ է ընդամենը, ոչ ավելի»:

Խոսակցության վերջում երեք երեխաների մայրը նշեց, որ պատրաստվում է անձամբ մոտենալ վարչապետ Սարգսյանին ու խնդիրը ներկայացնել, նաև խնդրել, որ բնակարանի հարցը, հաշվի առնելով, որ որդին հաշմանդամ է, վերանայվի: Այդպես էլ արել էր. Արսենի հետ մոտեցել էին Տիգրան Սարգսյանին, սակայն ինչպես մեզ ավելի ուշ պատմեց տիկին Աստղիկը` վարչապետն ուղորդել էր հարցը քննարկել նախարարության հետ, իսկ նախարարությունից էլ ասել էին, որ ոչնչով չեն կարող օգնել` դա է: Այնպես որ, տիկին Աստղիկն ու նրա երեք երեխաները ուղղակի ստիպված են բնակվել մեկ սենյականոցում. «Մտածում էի` լավ, այս մի տարին կգնանք-կգանք, որովհետև չեմ ուզում Արսենին ավելորդ սթրեսի ենթարկեմ ու դպրոցը փոխեմ, քննական տարի է: Բայց այսպես էլ, փաստորեն, ստացվում է, որ մի սթրեսային իրավիճակից խուսափելով եկանք ընկանք մյուս սթրեսայինի մեջ: Չգիտեմ էլ ուղղակի ինչ անեմ` ոչ հրաժարվելն է ճիշտ, քանի որ էլի կմնանք փողոցում, ոչ էլ չհրաժարվելը` ո՞նց ապրենք բա»,-հավելեց իր խոսքը Ա.Եվանգուլյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նույն շենքում բնակարան է ստացել նաև մանկատան շրջանավարտ Կարեն Միրզոյանը, ով քսան տարուց ավելի ապրում էր Նոր Նորքի բակերից մեկում, թիթեղյա տնակում: Եվ սա այն դեպքում, որ հաշմանդամ է: Սակայն Կ.Միրզոյանը բնակարանամուտի հենց օրը վերադարձել է Երևան, քանի որ իր բնակարանում մահճակալ չի եղել....

Կառավարությունից հավաստիացնում են, որ նույն ծրագրի շրջանակում առաջիկայում Մարալիկում շահագործման է հանձնվելու ևս երկու նմանատիպ շենք, մեկն էլ Երևանում. «Պետությունը, ձևավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, կարիքավոր ընտանիքներին կկարողանա ապահովել բնակարաններով»,- Մարալիկում հայտարարել էր վարչապետը:

Ինչ խոսք ողջունելի է, բայց և ցանկալի, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որն էլ զբաղվում է բնակարանային բախշմամբ, գոնե մանրակրկիտ ուսումնասիրի, ասել է թե` իսկապես ծանոթանա այն ընտանիքների հետ, որոնք պետության աջակցությունն են ակնկալում, որոնք կարիքավոր են ու ըստ այդմ նոր բախշի բնակարանները, ապահովելով դրանց ճիշտ հասցեականությունը: Ու որ չստացվի, թե այս նախաձեռնությունը արվում է, կրկնվենք, զուտ անելու ու որոշների բերանը փակելու համար:

Նախորդիվ` Նախարարություն. 1991թ-ից թիթեղյա տնակում ապրող 41-ամյա Կարենը բնակարան կստանա

Թիթեղյա տնակում 20 տարի անցկացրած Կարենը վերջապես կունենա իր բնակարանը 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}