Վիլանովա. «Մոուրինյոն ինձ ասաց, որ սա լավ խաղ էր»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ խաղից (2:2) հետո հայտարարել է, որ «Արքայական թիմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախկինում չի բարևել իրեն: Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:
«Հանդիպումից հետո Մոուրինյոն ինձ ասաց, որ սա լավ խաղ էր: Ես համամիտ եմ նրա հետ: Հիմա մենք կոռեկտ փոխհարաբերություններ ունենք: Այժմ նա բարևում է ինձ, իսկ երբ ես Գվարդիոլայի օգնականն էի, ինձ չէր բարևում»,- հայտարարել է Վիլանովան:
«Բարսելոնի» գլխավոր մարզիչը նշել է նաև, որ «Ռեալի» ֆուտբոլիստները խախտել են կանոններն Ինյեստայի հետ պայքարում, երբ խփել են իրենց երկրորդ գոլը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա