Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ-ի հետ սահմանը. Ալիևն անձամբ է բացել Սահմանապահ զորքերի զորամասը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Եվլախի Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության նոր ռազմական ստորաբաժանման կայազորի բացման արարողությանը: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի նախագահը ծանոթացել է զորամասի կայազորի պայմաններին: Նա այցելել է վեցհարկանի զորամաս, ծանոթացել է մասնաճյուղերի և կրթության պայմանների հետ, մասնակցել է զորամասի բնակելի շենքի բացմանը: Այնուհետև Ալիևը եղել է մարզահրապարակում և զորամասի հրաձգարանում: Այստեղ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր հրամանատարին պատմել են տարատեսակ նոր տեխնիկայի և սպառազինությունների մասին, գրում է «ԱՊԱ»-ն:
Նշենք, որ Եվլախը գտնվում է ԼՂՀ-ի սահմանից մոտ 40 կմ հեռավորության վրա: Մնացած սահմանները ավելի հեռու են տեղակայված: Հյուսիսում, Վրաստանի հետ Ադրբեջանի մոտակա սահմանը գտնվում է 67,7 կմ հեռավորության վրա, Արևմուտքում` Հայաստանի սահմանի հետ՝ 108 կմ հեռավորությամբ, հարավում Իրանի սահմանի հետ՝ 116 կմ:
Չնայած Ադրբեջանի ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել են, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, պաշտոնական Բաքուն ստիպված է հաշվի նստել իրականության հետ: Այսպես, ԼՂՀ-ի հետ պատերազմի ընթացքում, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ստիպված էր դիմել ԼՂՀ-ի ղեկավարությանը և նրա հետ որոշել զինադադարի հետ կապված հարցերը: Այժմ էլ պաշտոնական Բաքուն բացել է Սահմանապահ ծառայության զորամաս ԼՂՀ-Ադրբեջան սահմանին մոտ՝ այդպիսով ցույց տալով փաստի գիտակցումը, որ ԼՂՀ-ն պետություն է, որի հետ Ադրբեջանը սահման ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում