Արշակ Սադոյան. «Ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել»
Նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն ասել էր, որ ինքը նորից քաղաքականություն է մտնելու պատուհանից: Երեկ «Առավոտ»-ը Սադոյանից ճշտել է` կոնկրետ ո՞ր պատուհանը նկատի ունի: Արդյոք այն նույն պատուհա՞նը, որ բացվեց Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան և Հայկ Բաբուխանյան եռյակի համար:
Ի պատասխան Սադոյանն ասել է. «Ախր, ինչի՞ եք ինձ վիրավորում: Ես չեմ հասկանում` ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել: Ինձ այդ պատուհանը առաջարկել էին` ես չուզեցի»:
Ըստ նրա, պատուհան ասելով նկատի է ունեցել համացանցը ու դրա միջոցով քարոզչությունը: