«Ասպարեզ». «Հանրայինի » եթերում գովազդային սահմանված ժամանակի խատման դեպքերը նվազել են
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքի եթերում գովազդային սահմանված ժամանակի խատման դեպքերի նվազման միտում է նկատվում: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը` ներկայացնելով հունվարի 1-ից իրականացվող Հանրայնի եթերի մոնիթորինգի արդյունքները: Ըստ բանախոսի` մոնիթորինգն իրականացվել է Հայաստանի Գյումրի քաղաքում. վայրկյանի ճշտությամբ ուսումանսիրվել են բոլոր գովազդները և գովազդային բլոկներն ըստ տևողությունների, ինչպես նաև վերծանվել է բոլոր հաղորդումներում գովազդի ծավալներն ու տեղաբշխումը:
«Նախապես կարելի է նաև որպես դրական երևույթ արձանագրել այն, որ եթե 2011 թվականին «Հ1»-ը հեռարձակվում էր շուրջօրյա միայն Երևանում և հարակից մարզերում, ապա 2012 թվականի սկբից օրական 24 ժամ հեռուստաալիքի հաղորդումները շուրջօրյա հեռարձակվել են նաև Շիրակի և Լոռու մարզում, մյուս մարզերից տեղեկություններ չունենք», - ասաց նա:
Անդրադառնալով բուն ամփոփմանը` Լ.Բարսեղյանը հիշեցրեց, որ 1996 թվականից «Գովազդի մասին» ՀՀ օրենքով արգելված էր մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը, իսկ եթերային 1 ժամի ընթացքում այն չպետք է գերազանցի 10 րոպեն:
«2011 թվականի մայիս – հունիս ամսիներին սահմանված այս նորմը խախտվել է 109 ժամերի դեպքում: Միայն հունիսին այն խախտվել է 74 անգամ»,- տեղեկացրեց նա:
Ըստ ակումբի ղեկավարի` «Գովազդի մասին» ՀՀ օրենքի` 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված փոփոխության` եթերային 1 ժամի ընթացքում գովազդի չափը սահմանափակվեց 14 րոպեով:
«Տվյալ փոփոխությունից հետո 2012 թվականի մայիս – հունիս ամիսներին այս սահմանափակման խախտումների դեպքերի նվազում է արձանագրվել: 2012 թվականի հաղորդումների դիտարկումները ցույց են տվել, որ արդեն փոփոխված նորմը չի խախտվել ոչ մի անգամ, իսկ հունիսին գրանցվել է միայն 15 խախտում», - հայտնեց նա:
Խոսելով Հանրային հեռուստատեսության եթերում հաղորդումների ընդհանուր ծավալում գովազդի ծավալի 7%-ը չգերազանցելու խախտումների մասին` Լ.Բաղդասարյանը նշեց, որ միայն 2011 թվականի մայիսի 27 մոնիթորինգային օրերի ընթացքում օրական կտրվածքով նշյալ նորմը խախտվել է գրեթե բոլոր դեպքերում, իսկ 2012 թվականին նույն ամսում նորմի խախտումներ չեն արձանագրվել:
«Ամբողջությամբ դիտարկված 22 օրերին գովազդային հաղորդումներն օրական հաշվարկով եղել են օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսի սահմաններում և կազմել են 4,14% և 6,51% միջակայքում», - հայտնեց բանախոսը: Իսկ հունիսին, ըստ դիտարկման, 26 օրերի ընթացքում խախտումներ արձանագրվել են միայն 8 օրերի դեպքում:
«Այդ օրերին գովազդի ծավալը կազմել է 7,13% և 8,73%-ը, կամ 112-1498 վայրկյան` 1,8-ից 28 րոպե», - նշեց նա: Մնացած մյուս բոլորն օրերին գովազդային հաղորդումներն օրական հաշվարկով եղել են օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսի սահմաններում և կազմել են 5,25% և 7,00% միջակայքում:
Անդրադառնալով մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումների` 1-ից ավելի անգամ գովազդով չընդմիջելու նորմի խախտումներին, Լ.Բարսեղյանը հայտնեց, որ 16 հաղորդումների ցուցակում արձանագրվել է 22 խախտում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են