Դ.Հարությունյան. Դա ԲՀԿ-ի գործն է
«Յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է որոշելու, թե ով է իրենց ներկայացնելու ԵԽԽՎ-ում: Դա իրենց գործն է, թեև չեմ կարծում, որ լավագույն ուղին է. Սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի, իսկ արդյունքներից պետք է հետևություն անեն բոլորը»,- անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, որ պատրաստ են ԵԽԽՎ պատվիրակությունում զիջել իրենց տեղը Վարդան Օսկանյանին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նրա կարծիքով, սակայն, Վ.Օսկանյանը դժվար գնա այդ քայլին, գործընկերներից այդ օգնությունն ընդունելուն, քանի որ, ըստ Դ.Հարությունյանի, պարոն Օսկանյանը քաղաքական գործիչ է:
Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, ապա Դ.Հարությունյանը հրաժարվեց այն դեռևս ներկայացնելուց, քանի որ ներկա չի եղել անցած շաբաթ ԱԺ-ում գործի վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը: Իսկ բացի այդ էլ ավելացրեց, որ չի ներկայացնի նաև այն պատճառով, որ դա չի վերաբերում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:
Նախորդիվ` ԲՀԿ պատգամավորներ. Ստացել ենք լրջագույն երաշխիքներ, որ Օսկանյանի գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան