ԲՀԿ ֆրակցիայի դուռը «մյորտվի» փակ է
Տևական ժամանակ է, ինչ ԱԺ ԲՀԿ ֆրակցիայի դուռը «մյորտվի» փակ է, ինչն ամենևին էլ ԲՀԿ-ի` այս քառօրյային հայտարարած բոյկոտով չէ պայմանավորված, մինչ այդ բոյկոտն էլ ԲՀԿ դուռը «Մհերի դռան» պես միշտ փակ էր: Չկան նույնիսկ երկարոտն քարտուղարուհիներն ու փորձագետները. գրել է «Հրապարակը»:
«ԲՀԿ ֆրակցիայի ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն մյուս ֆրակցիաների ղեկավարների, որոնք գոնե մինչեւ կեսօր նստած են իրենց սենյակներում, ոչ միայն ԱԺ նիստերին չի մասնակցում, այլև իր սենյակում երբեք չի լինում: Ավելին, այս նստաշրջանում և այս գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում նա ոչ մի անգամ ԱԺ չի այցելել, իր սենյակ չի մտել»: