Վարդանիկի որդին քաղաքապետարանի պատին փորագրել է, թե այդ շենքը կառուցել են Ղուկասյանները
Չնայած Ղուկասյանների դինաստիայի անկմանը, Գյումրիում այս ընտանիքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:
«Ըստ գյումրեցիների, Վարդան Ղուկասյանի որդին` հանրահայտ Սպարտակը, լսելով իրենց իշխանության տապալման մասին, գիշերով, ընկերների հետ, քաղաքապետարանի պատին փորագրել է, թե այդ շենքը կառուցել են Ղուկասյանները, մինչդեռ պարզ է, որ այն կառուցվել է պետական միջոցների հաշվին: Դե, շատերին է հայտնի` այս ընտանիքում մասնավոր ու պետական սեփականությունը տարանջատված չէ: Ասում են` Վարդան Ղուկասյանն էլ որոշել է իր կառուցած եկեղեցում արժեքավոր ջահ կախել: Եվ այս «ազնիվ» մղումից ելնելով` ինքնագլուխ, Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում գտնվող երկու անտիկվար ջահերից մեկը տեղափոխել է իր եկեղեցի»,-գրել է «Հրապարակը»: