Իտալիայի հավաքականը կորցրեց Օգբոննային
«Տորինոյի» պաշտպան Անջելո Օգբոննան առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել հեռանալ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարից: Ինչպես հաղորդում է «Football Italia»-ն, նա չի մասնակցի Հայաստանի և Դանիայի հավաքականների հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք առաջիկա հանդիպումներին:
Ավելացնենք, որ աջ պաշտպան Ինյանցո Աբատեն նույնպես բաց է թողել հավաքականի վերջին պարապմունքը, բայց նա միայն թեթև մրսել է, և բացառված չէ, որ կժամանի Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա