Լրագրողն անմեղ ճանաչվեց, իսկ դատախազի որդին պատժվեց
Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց լրագրող Ռուբեն Գրդզելյանի և դատախազի որդու Ալբերտ Մանրիկյանի գործով վճիռը, որի համաձայն լրագրողը ճանաչվեց անմեղ, իսկ Մանրիկյանը տուգանվեց 50 հազար դրամի չափով:
Մանրիկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով` «դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը»: Իսկ Գրդզելյանն արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով:
Նախորդ նիստում մեղադրող դատախազը միջնորդել էր Ռուբեն Գրդզելյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով և տուգանել 150.000 դրամով: Նույն մեղադրանքն առաջադրվել էր նաև դատախազի որդու նկատմամբ, և դատախազը միջնորդել էր նրանից բռնագրավել 100 հազար դրամ:
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր այս պատմությունը և վկայակոչելով գործի նյութերը, տեղեկացրել, որ այս տարվա մայիսի 12–ին ժամը 23–ի սահմաններում, ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, գտնվելով Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահաս երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ և վերջինս դժվարությամբ հաջողվել է խուսափել վրաերթից: Տեսնելով դա, Մ.Մանրիկյանը երեխաների ծնողներին հասցեագրված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար:
Նրան հակադարձել է երեխաների հայրը` Ռուբեն Գրդզելյանը, ում Մ.Մանրիկյանը նկատած չի եղել: Այդ կապակցությամբ վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռ. Գրդզելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ. Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այդ պահին նրանց է մոտեցել Մ. Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, որն իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ. Գրդզելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Լրագրողի գործով վճիռը կհրապարակվի քիչ ուշ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները