«Եթե բոլորը…» հայտնվել է «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում
Հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում`«Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: Այս ցուցակում են ընդգրկվել ընդհանուր առմամբ 71 ֆիլմ: Ցուցակը հրապարակել է մրցանակաբաշխության կազմակերպիչ Ամերիկյան կինոակադեմիան: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այս տարի այս անվանակարգում ռեկորդային թվով ֆիլմեր են ընդգրկված, որոնք պայքարելու են «Օսկար» մրցանակի համար: Այսպես կոչված կարճ ցուցակն արդեն կներկայացվի հունվարի 15-ին, հայտնում է kinonews.ru-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոակադեմիան փակ քվերակության արդյունքում հենց «Եթե բոլորը…» ֆիլմն էր ընտրել ու հայտ ներկայացրել Ամերիկյան կինոակադեմիա:
«Օսկար 2013 » մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին:
Նախորդող նորություններ՝ «Եթե բոլորը…» ֆիլմը «մրցակից» չի ունեցել. Ամերիկյան կինոակադեմիան դեռ որոշում չի ընդունել
Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը» ֆիլմը հավակնում է «Օսկար» մրցանակի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան