ՍԹԱՐ. 50 հաճախորդ և աշխատակից շրջել է Արևմտյան Հայաստանով
ՍԹԱՐ առևտրային ցանցի նախաձեռնությամբ կայացել է ուղևորությունը դեպի պատմական հայրենիք` Արևմտյան Հայաստան, որին մասնակցել եբ ցանցի շուրջ 50 հաճախորդներ և աշխատակիցներ:
Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, ակցիայի և ուղևորության միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ուներ մատուցել հաճելի անակնկալ իր հաճախորդներին` գնումներ կատարելը դարձնել առավել հետաքրքիր:
Եռօրյա ուղևորության ընթացքում ՍԹԱՐ-ի հաճախորդները հնարավորություն են ունեցել այցելելու Արևմտյան Հայաստանի պատմամշակութային մի շարք վայրեր` Արդահան, Կարս, Իգդիր, Բայազետ, Վան, Անի, ինչպես նաև տեսնել Բերկրիի ջրվեժը, Աղթամար կղզին, Մհերի դուռ քարաժայռը, մի շարք հինավուրց ամրոցներ, բերդեր և եկեղեցիներ, ինչպես նաև նավով շրջել Վանա լճում:
«Ուսումնասիրելով հայերի պատմությունը` ես հասկանում եմ, թե ինչ կարևորություն ունի հայերի համար իրենց պատմական հայրենիքն` Արևմտյան Հայաստանը: Անչափ ուրախ էի լսել մեր հաճախորդների դրական կարծիքներն ու գոհունակության խոսքերն ուղևորության մասին: Ուստի մենք մտադիր ենք այս նախագիծը դարձնել շարունակական»,-ասել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն` ազգությամբ սերբ, Տեոդորա Տիչերիչը:
Ընկերությունից հիշեցնում են, որ այս ճամփորդությունը ՍԹԱՐ-ը կազմակերպել էր «Ուղևորություն դեպի Մեր Էրգիր» ակցիայի շրջանակում: Ակցիային մասնակցել էին բոլոր այն հաճախորդները, որոնք, կատարելով 10 000 դրամի գնումներ, լրացրել էին հատուկ կտրոն և մասնակցել վիճակահանությանը: Վերջինիս արդյունքում 20 շահողներին բախտ վիճակվեց իրենց հարազատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի աշխատակիցների հետ մասնակցելու սույն ուղևորությանը: Ակցիան իրականացվել էր Նարեկավանք Տուրի հետ համատեղ: Ուղևորության մասին պատմող տեսանյութը հասանելի է այս հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան