«Herald online». Հայաստանը և հայերը` Ադրբեջանի կառավարության կեղտոտ քարոզարշավների զոհ
«Herald online» պարբերականը տպագրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հոդված, որտեղ ասվում է. «Ադրբեջանը մի երկիր է, որը չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի արևմուտքում չունի համայնք կամ տնտեսական շահ, բայց մի քանի տարի առաջ Լոս-Անջելեսում հյուպատոսություն է բացել` ամերիկահայերի դեմ պատերազմ մղելու համար: Հայաստանը և հայերը Խորհրդային Միության փլուզմից ի վեր դարձել են Ադրբեջանի կառավարության կեղտոտ քարոզարշավների զոհ: Նավթով հարուստ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել, որպեսզի արցախցիները անկախություն հռչակեն. նա փորձում է իր զորքով և ռազմական ինքնաթիռներով սպառնալ արցախցիներին: Վերջին տարիներին, սա դարձել է հայտնի օրինակ. մարդիկ իրենք են իրենց ճակատագիրը որոշում և անտեսում են բռնապետերին, ովքեր պատվիրում են դպրոցականների և մեծահասակներին դաժան սպանություններ»,-նշված է հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ «արցախցիները թանկ են վճարել իրենց անկախության համար, սակայն իրավունք են ձեռք բերել ընտրել իրենց սեփական ժողովրդավարական ինստիտուտները և իրենց երեխաներին կրթել ազատ երկրում: Արցախում բնակվող, ապրող և հաջողություններ ձեռք բերած սերունդն այսօր 21տարեկան է և չի տեսել Խորհրդային Ադրբեջանի օկուպացիան: Եվ այս սերունդը երբեք էլ չի հանդուրժի ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, մի երկրի, որն ունի բռնապետական ժառանգական ռեժիմ, զզվելի ճառեր և գարշելի ռասիզմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությունը ԼՂ հարցով բանակցություններում դեռ բեկումնային լուծման չի հանգել, սակայն կարելի է միանշանակ ասել, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի պատճառով: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված փոխզիջումային տարբերակն ընդունելի է Հայաստանի կողմից, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, անգամ մի քանի փոփոխությունների դեպքում: Ադրբեջանը պետք է փորձի հաղթահարել պաթոլոգիական ամբարտավանությունը և հասկանա, որ նա կկանգնի ողջ աշխարհով մեկ տարածված հայերի սպառնալիքների առջև»:
«Ադրբեջանի կառավարությունը տեսնում է իր գերակայությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ հարուստ է նավթով: Նավթը յուրաքանչյուր պետության համար օրհնանք է: Սակայն Ադրբեջանի համար դա անեծք է: Իսկ այդ ռեսուրսները միայնակ կառավարում է Ալիևների դինաստիան: Պատերազմը ոչ մեկի շահից չի բխում: Ադրբեջանին չպետք է կուրացնի ատելությամբ լի ճառերն ու ռասիզմը: Ադրբեջանցիները չպետք է ընդունեն իրենց կառավարության ռազամատենչ գործողությունները, մի կառավարություն, որը փառաբանում է մարդասպանին»,-նշված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում