Հասարակություն 17:37 11/10/2012

Երևանի պերճանքն ու թշվառությունը. Դոմիկում 12 տարի ապրած ընտանիքը մի ճամփա ունի` «թքենք գնանք էս երկրից» (ֆոտոռեպորտաժ)

Հեղինակ` Լիա Խոջոյան

72-ամյա տիկին Ասյայի դոմիկի հարևանությամբ ցանկապատված փոքր հողամասում սերկևիլի ծառը հարուստ բերք է տվել: Մատնացույց անելով դրան` նա  հրավիրում է ներս, փորձում սերկևիլով թեյ հյուրասիրել, սակայն երբ մտնում ես դոմիկ` հյուրասիրվելը մտքիցդ թռնում է ու մի տեսակ վատ ես զգում, որ կարող ես մեկ բաժակ թեյով նրան նեղություն տալ:



Նազարբեկյան թաղամասի վերին հատվածում են տեղակայված թվով 10-15 կիսափուլ դոմիկները, որտեղ տարիներ շարունակ 10-15 ընտանիքներ իրենց գոյությունն են պահպանում. Ասյա տատն էլ` դստեր, երկու թոռների հետ: Մինչև վերջերս նրանց «տան» բնակիչների թիվը  մեկ անձով ավելի էր, սակայն.  «դատական քաշքշուկները, պետական ատյանների ու հատկապես մարդկային անարդարությունը բերեցին նրան, որ դստերս ամուսինը` Արտյոմը Մկրտչյանը շատ ծանր հիվանդացավ (թոքախտ), իսկ հետո էլ ուղղակի տեղափոխվեց 4-րդ գյուղի ծերանոց»:

Ավելորդ է ասել, որ թե Ասյա տատը և թե նրա դուստր Սոնան շուրջ 12 տարի նման խոնավ, ցուրտ ու անմարդկային պայմաններում բնակվելուց հետո ծանր հիվանդությունները առել են շալակները. ինքը ինսուլտ ու կաթված տարած, Սոնան էլ սրտի վիրահատության ենթակա, բայց գումար չունեն (իսկ թոռները, փոքր տարիքում դպրոցում սովորելու փոխարեն` Արարատյան դաշտավայրում, օրվա հացի փող աշխատելու համար, գյուղացիների հետ տարիներով բերք-կանաչի են հավաքում):



Այդպես էլ ապրում են դոմիկում. հյուրասենյակը նամշած պաստառներով է, բորբոսնած , կիսախարխուլ հատակով ու բաց էլետրական լարերով: Խոհանոցային խուցը գազի բալոնով է, որը, «տանտիրուհու» խոսքերով մի օր հաստատ կպայթի...կա նաև ննջասենյակ,  որի միակ զարդը ամուսնու դիմանկարն է ու այստեղից-այնտեղից նվեր ստացած խռուստալը: Այսպես ասած`զուգարանն էլ` կտորե-տոպրակյա դռնով ու ճլճլացող ջրի խողովակի տակ դրված դույլով ,«լոգարանն» էլ դրսում են…

 «զուգարանը»

«լոգարանը»

 



Իսկ ամեն ինչ սկսվել է ավելի քան բարեհաջող. տիկին Ասյայի դուստր Սոնան ամուսնացել էր Արտյոմ Մկրտչյանի հետ, ով բնակվում է Շենգավիթ համայնքի Ղռեր կոչվող թաղամասում, կիսախարխուլ բնակարանում, որի դիմաց պետությունը դեռևս Շենգավիթի շրջկոմ-գործկոմի 1991թ-ի որոշմամբ պետք է բնակարան հատկացներ.

«Պիտի տային` չտվին: Խաբին, քցին փողոցները, քրքրին մեզ… ես էլ աշուղ եմ դառել` էլ քաղաքապետարան, էլ թաղապետարան, էլ Ազգային Ժողով` ուր ասես բողոքել եմ: Թղթերը, դատարանի վճիռները ձեռս տունս չեն տալիս, 12 տարի է գրում ու գրում ենք»,- պատմեց Ասյա տատը` ցույց տալով  դեղնած դատական վճիռներն ու այլ փաստաթղթեր:



Դրանցից մեկում կարդացինք (2000թ-ի Վերաքննիչ դատարանի որոշումը). «Պարտավորեցնել Աջափնյակի թաղապետարանին երկամսյա ժամկետում ապահովել հայցվոր Արտյոմ Մկրտչյանին ու նրա ընտանիքի չորս անդամներին 3 սենյականոց բնակարանով»: Ընդ որում նշված է, որ դատարանի վճիռը ենթակա չէ բողոքարկման, բայց բնակարանը նրանց փոխարեն ստացավ ոմն Մարկոսը, ով, նրա խոսքով, երկրապահի անդամ է: Ու ընդ որում այն շենքում, որի հարևանությամբ էլ ավելի ուշ Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանը` «մինչև դատական քաշքշուկները չպրծնի հո՞ փողոցում չես մնալու, դոմիկ առ, մնա, մինչև տունդ տան» ասելով չստիպեց առնել այդ դոմիկը (դա էլ գնելու համար բարեկամ-հարևան ով ինչքան կարողացավ գումար տվեց), որում էլ արդեն 12 տարի է ապրում են: Վերջին վեց տարին էլ արդեն գրանցված:



Վերաքննիչի որոշումը, սակայն, մնաց ու դեղնեց թղթի վրա.

«Մելքոնյան Մարկոսն ասաց ես էս տունը ռեմոնտ եմ արել, իմ ռեմոնտի փողը տուր … հետո էլ ասեց առը հա ձեր բախտից էս տունը կվայելեք: Դու մի ասա էս Մարկոսը Երևանյան լճի տարածքում գործող կանանց գաղութղի պետի շատ մոտիկներից էր, էտ էլ Վճռաբեկի նախագահի մոտիկն էր ու երեք դատից հետո, որ մեր օգտին եղավ, էս Մարկոսը տվեց Վճռաբեկ: Էն էլ եկավ իրա սև փիլոնով ու միանգամից հայտարարեց, որ 3 սենյականոց բնակարանը տրվում է Մ.Մելքոնյանին որպես երկրապահի: Այ Մարկոս, չէին ասում դու գնա թուրքի հետ կռվի հետո էլ արի հայ տղերքին մորթի, այ քու….»,- շարունակությունը այստեղ ներկայացնելուց զերծ կմնանք:

Ու այդպես, օրենքով իրենց հասնող բնակարանը Վճռաբեկը, ինչ է թե «ծանոթով» է հարցը լուծվել, տվեց ուրիշին, իրենց էլ փաստացի շպրտեց փողոց:



Ասյա տատը նույն խոսքերով նաև հիշեց Աջափնյակի նախկին թաղապետին` Ա.Խաչատրյանին, ով իրեն շատ է գցել քաշքշուկների մեջ, անիմաստ խոստումներ տվել, արդյունքում էլ ոչնչով չի օգնել: Հուսահատ ընտանիքն անգամ Երևանի քաղաքապետարանին է դիմել` խնդրելով աջակցել իրենց և կա’մ օրենքով հասանելիք բնակարանը ստանալ, և կա’մ էլ հրաժարվել նրանցից, իրենք էլ «թքենք գնանք էս երկրից».

«Քաղաքապետարանի պատասխանն էլ հեսա` քաղաքապետարանը չունի ոչ կացարան, ոչ հանրակացարան, ոչ բնակելի տարածք և ոչ էլ հողատարածք: Յանի` գնա մեռի էլի, էտ էր ասածը»,- հիշեց մի քանի տարի առաջ քաղաքապետարանից ստացած դիմումի պատասխանը մեր զրուցակիցը:

«Իմ կյանքն արդեն պրծավ, վախենամ ես չեմ տենա տունը, Աստված տա որ լինի… Բայց իմ դարդը երեխեքս են` հենա, հերը գնաց թոքախտով, հիմա մի թիքա թոքա մնացել վերջին օրերն ա մաշացնում ծերանոցում, երեխեքս էլ ինվալիդության ճամփեն բռնած, մինչև օրս քուչեքն ենք: Ի՞նչ անենք, ո՞ւմ դուռը ծեծենք, որ արդարություն լինի »,- աչքերը թրջելով ասաց Ասյա տատը:

Ի դեպ, ասաց, որ այս տարածքից էլ իրենց դատարանով ուզում են հանած լինեն` մի քանի դոմիկատերերի շպրտեն փողոց, որովհետև այդ տարածքը ինչ-որ մի գործարար է գնել ու հիմա բնակիչներից ուզում է ազատվել` գործը դատարանում է, հույսն էլ առ Աստված:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}