Ի. Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել «British-Petroleum» ընկերությանը. Ադրբեջանի կորուստը՝ 8.1 մլրդ դոլար է կազմում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Մեծ Բրիտանական «British-Petroleum» ընկերության կողմից ղեկավարվող միջազգային կոնսորցիումին այն բանում, որ խիստ նվազել են վերջինիս կողմից շահագործվող «Ազերի» և «Չիրագ» հանքահորերից նավթի արդյունահանման տեմպերը: Այս մասին գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Կոնսորցիումի կողմից թույլ տված բազմաթիվ սխալների հետևանքով «Ազերի» և «Չիրագ» նավթահորերից նավթի արդյունահանումը սկսել է կտրուկ նվազել»,-այս մասին Ադրբեջանի գործադիր մարմնի` չորեքշաբթի օրը կայացած նիստում հայտարարել է Իլհամ Ալիևը: Նիստը նվիրված է եղել վերջին 9 ամիսների ընթացքում երկրի սոցիալ տնտեսական զարգացման խնդրին:
Ալիևը նույնիսկ հաշվել է Ադրբեջանի կողմից կորսված եկամուտը: «Եթե գումարենք այս բոլոր թվերը, և որպես հիմք դիտարկենք նավթի մեկ բարրելի համար 100 դոլար առաջարկվող գինը, ապա Ադրբեջանը չի ստացել 8.1 միլիարդ դոլարի չափով եկամուտ»,-նշել է Ի. Ալիևը` հավելելով, որ վերջին տարիների ընթացքում նավթի գինը շատ ավելի բարձր է եղել:
Ալիևը հատուկ շեշտել է արդյունահանման ծավալների անսպասելի անկման գլխավոր պատճառը կոնսորցիումի ղեկավարության կողմից թույլ տրված սխալներն են: