Տեսողության համաշխարհային օրն է. Այս տարի Հայաստանում այն նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը
Ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Տեսողության համաշխարհային օրվան:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, օրվա խորհուրդն է բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող անձանց հիմնախնդիրները` հանրության ուշադրությունը սևեռելով կուրության, տեսողության խանգարման և թույլ տեսողության վերականգնման հարցերին:
Տարբեր ասոցիացաներ և հասարակական կազմակերպություններ, համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կուրության կանխարգելման միջազգային գործակալության հետ, աջակցում են կուրության և տեսողության խանգարումների` որպես միջազգային հանրային առողջապահական խնդրի, հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում բնակչությունը ծերանում է, և տեսողության քրոնիկական խանգարումները բերում են կուրության տարածվածության բարձրացմանը: Սակայն, կուրության հանգեցնող տարիքային բազմաթիվ փոփոխություններ կարող են վերացվեն: Ժամանակին միջամտությունը հաճախ կարող է հետաձգել կամ նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը տեսողության վրա:
Այս տարի Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը: Այն մեկնարկում է հոկտեմբերի 11-ին և նշվելու է միջոցառումների շարքով, որի նախաձեռնողն է Հայկական ակնաբուժության նախագիծը` առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ինչպես նաև այլ գործընկերների աջակցությամբ: Հայկական ակնաբուժության նախագծի միջոցառումների թեման մանկական կուրության կանխարգելումն է` «Լույս մանուկների աչքերին» խորագրով: Այն առանձնապես կարևորվում է Հայաստանում «ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի մեկնարկով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները