««Parada» ֆիլմի գլխավոր մեսիջը հայերին` խելոք մնացեք. տասը տարի հետո ձեր մոտ էլ ինչ ուզենք, անելու ենք»
Տիկնիկային թատրոնում «Parada» ֆիլմի ցուցադրումը քարոզչական նպատակ էր հետապնդումը, ինչը հասկացավ նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու հրաժարվեց թույլ տալ իր թատրոնում նման ֆիլմի ցուցադրումը: Ասուլիսում այս մասին ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը:
Ըստ նրա, նման ֆիլմի ցուցադրումը հենց մշակութային կենտրոնում երկու նպատակ էր հետապնդում` կամ արհեստածին խնդիրներ առաջացնել հասարակության շրջանում, կամ հրահրել սադրանք:
Հիշեցնենք, որ օրերս Երևանում Գերմանիայի դեսպանության և ԵՄ ներկայացուցչության կողմից նախատեսվել էր անցկացնել կինոդիտումների շարք, որի ընթացքում պետք է ցուցադրվեր համասեռամոլության քարոզ պարունակող սերբական հայտնի «Parada» ֆիլմը: Այն պետք է ցուցադրվեր Տիկնիկայի թատրոնում, ինչն էլ առաջացրել էր շատերի վրդովմունքը: «Հայազն» միության կողմից հոկտեմբերի 8-ին կազմակերպվել էր բողոքի ակցիա Գերմանիայի դեսպանատան առաջ: Ակցիան արդյունք է տվել ու ֆիլմը չի ցուցադրվել մշակութային օջախում, այլ՝ ԵՄ երևանյան գրասենյակում: Սերբական ֆիլմն արծարծում է Սերբիայում միասեռականների խնդիրը:
«Ես թույլ չեմ տալու, որ Հայոց ցեղասպանության թանգարնում լինի Աթաթուրքի գրքերի ցուցադրություն, պետական թատրոններում` համասեռամոլության քարոզ, կամ եկեղեցում աղանդավորական ինչ-որ հավաքներ: Դրանք սուրբ վայրեր են»,- ասաց բլոգերը:
Երաժիշտ Արտավազդ Բայաթյանն էլ նշեց, որ վտանգավոր հարցերի շուրջ հասարակությունը պետք է լինի ակտիվ, ու, ըստ նրա, լավ կլիներ, օրենսդիր մարմինն էլ դրան ուշադրություն դարձնի:
Տ. Քոչարյանն էլ նույն կարծիքին էր, որ պետք է պետական մակարդակով նման խնդիրները լուծվեն, ստեղծվեն հանձնաժողովներ:
«Հասարակության ճաշակը փչացնող ամեն բան կարող է անօրինական լինել` երաժշտություն, նման անշնորք ֆիլմերը»,- ասաց Ա. Բայաթյանը, միաժամանակ նշելով, որ փորձում են նման միջոցներով նաև շեղել հասարակության ուշադրությունը լուրջ խնդիրներից:
«Հայազն» միության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ այս ֆիլմը ցուցադրվել է եվրոպական 15 երկրում, որից 12-ում` մանկական օջախներում: Այս ցուցանիշը, ըստ նրա, ցույց է տալիս, որ այն քարոզչական նպատակներ է հետապնդում: Վրաստանում, Ադրբեջանում նույնպես ձախողվել է այս ֆիլմի ցուցադրումը: Ա. Մկրտչյանը նշեց, որ ֆիլմը պատմում է, թե ինչպես է 2001 թվականին Սերբիայում գեյ-շքերթի փորձը տապալվել. կազմակերպիչների վրա հարձակվել են շքերթի անչափահաս մասնակիցների ծնողները, թե ինչու են դպրոցից հանել իրենց երեխաներին ու բերել շքերթի: Եղել են տուժածներ: Ա. Մկրտչյանն ասաց, որ փորձում են սրանով ցույց տալ, որ տասը տարի հանդուրժողության է քարոզվել, ու տասը տարի անց համասեռամոլները կարող են հանգիստ դպրոցների ներսում հանդիպումներ անել, շքերքներ կազմակերպել: «Հայաստանում այդ ֆիլմը ցույց տալու գլխավոր մեսիջն այն էր` խելոք մնացեք. տասը տարի հետո ձեր մոտ էլ ինչ ուզենք, անելու ենք»,- ընդգծեց նա:
Նախորդող նորություններ՝ Հայազն միություն. Չենք դադարեցնելու մեր պայքարը պղծությունների քարոզի դեմ
Բողոքի ակցիա.«Միասեռականների մասին «Parada» ֆիլմի ցուցադրումը մանկական մշակութային օջախում մանկապղծության է նման»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները