Վրաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին ընդունել է երկրի գործող կառավարության ներկայացրած հրաժարականի դիմումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով նախագահի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությանը:
Տեղեկատվության համաձայն, գործող կառավարությունը կկատարի իր պարտականութունները մինչ նոր կառավարության ձևավորումը:
Հիշեցնենք, երկուշաբթի օրը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել էր նոր կառավարության կազմը, որը կարող է գործադիր իշխանություն ձևավորել սահմանադրությամբ հաստատված ժամկետում `խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո: