Առողջություն 12:40 11/10/2012

«Պետական միջոցների հաշվին կատարվել են 84,2 մլն. դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն. դրամից ավելի անարդյունավետ ծախսեր»

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվեց առողջապահության ոլորտում իրականացված պետական գնումների ուսումնասիրությունը:

Վարչապետի հանձնարարությամբ վերահսկող ծառայությունների կողմից առողջապահության ոլորտում իրականացվում են պետական գնումների ուսումնասիրություններ։ Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են փաստեր, որոնց հետևանքով պետական միջոցների հաշվին կատարվել են 84,2 մլն. դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն. դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:

Մասնավորապես, ինչպես ներկայացրեց  ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն պետ Սոնա Ղարիբյանը, «առողջապահության նախարարության կողմից 2009 թվականից սկսած կենտրոնացված կարգով ձեռք է բերվել Քսելոդա /Կապեցիտաբին/ տեսակի դեղորայք, որը ուռուցքաբուժության բնագավառում ունի կիրառման լայն սպեկտր:  Նախարարության կողմից 2009թ-ին իրականացվել է նշված դեղորայքի 4 գնում, ընդ որում՝ հունիս ամսին 1 դեղահատի գնման արժեքը կազմել է 2670 դրամ, իսկ սեպտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի գնումներով՝ 1875 դրամ: Կենտրոնացված գնումներով ձեռքբերված դեղորայքի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնին: Միաժամանակ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի կողմից ինքնուրույն՝ ուղղակի գնման ձևով նույն դեղորայքը 2009 թ-ի փետրվար ամսին ձեռք է բերվել 1167 դրամով»։

ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն պետը նաև նշեց, որ նախարարության կողմից 2010 թվականի հուլիսին կատարված ևս 1 կենտրոնացված գնումով, նույն դեղամիջոցը ձեռք է բերվել 1875 դրամով: Այդ նույն ժամանակահատվածում՝ մի քանի օրվա տարբերությամբ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի կողմից ինքնուրույն իրականացված գնման արդյունքում այդ դեղորայքը գնվել է 1275 դրամով՝ 600 դրամ պակաս գնով: Այսինքն, առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռքբերված դեղորայքի գինը էականորեն ավելի բարձր է հիվանդանոցի կողմից ուղղակիորեն գնված միևնույն դեղորայքի գնից:

«Այսպիսով՝ 2009-2010թթ. ընթացքում առողջապահության նախարարության կողմից չհիմնավորված բարձր արժեքով իրականացված կենտրոնացված գնումներով ավելի ծախսված պետական միջոցների ընդհանուր չափը կազմել է 84,2 մլն դրամ: Ուշագրավ է, որ լայն կիրառում ունեցող այս դեղորայքի ձեռքբերումները Առողջապահության նախարարության որոշումով կասեցվել են և 1275 դրամ արժողությամբ Քսելոդա դեղորայքը փոխարինվել է մեկ այլ՝ ըստ մասնագետների կարծիքի ավելի նեղ գործածության 2080 դրամ արժողությամբ Ալիմտա /պեմետրեքսեդ/ դեղորայքով: Ավելին, եթե 1275 դրամ արժողությամբ դեղի մեկ չափաբաժինը կարող է օգտագործվել չորս հիվանդների վրա, ապա 2080 դրամ արժողությամբ փոխարինված Ալիմտան կարող է ընդունել ընդամենը մեկ հիվանդ: Այսինքն, նշված դեղերի փոխարինման արդյունքում ըստ կատարված վերլուծությունների` սպասվում է հիվանդի բուժման համար օգտագործվող դեղորայքի արդյունավետության անկում` առնվազն չորս անգամ: Ալիմտա դեղորայքի ձեռքբերման նպատակով 2012թ. ապրիլին հայտարարվել է մրցույթ, որի արդյունքներով հաղթող կազմակերպության հետ կնքվել է 280 մլն դրամ ընդհանուր գումարով 1000 սրվակի մատակարարման պայմանագիր: Ընթացիկ տարում նախարարության կողմից գնված 1000 սրվակից 500-ը հուլիս և օգոստոս ամիսներին նախարարության համապատասխան հրամաններով բաշխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնին, որից 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ օգտագործվել է ընդամենը 44-ը։ Այսինքն, օգտագործվել է ստացված դեղամիջոցների ընդամենը 9%-ը: 
Նշեմ, որ այս դեղամիջոցի հիմնական սպառողը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնն է: Հատկանշականն այն է, որ այս դեղորայքի պիտանելիության վերջնաժամկետը 2013թ. նոյեմբեր ամիսն է, և հաշվի առնելով նշված սպառման տեմպերն ու ըստ մասնագետների դեղի կանխատեսվող պահանջարկը /այն է` մեկ տարվա կտրվածքով մոտ 500 սրվակ/ անհավանական է 456 սրվակ մնացորդի և դեռևս մատակարարվելիք մնացորդ սրվակների ամբողջական օգտագործումը մինչև պիտանելիության ժամկետի ավարտը»:

Սոնա Ղարիբյանն ավելացրեց. «Այսպիսով, հաշվի առնելով վերլուծության արդյունքները Ալիմտա դեղորայքի պիտանելիության ժամկետում սպառման ցածր տեմպերը կարող են հանգեցնել ավելի քան 140 մլն դրամ պետական միջոցների հնարավոր կորուստների` անարդյունավետ ծախսերի, որը պայմանավորված է նախարարության կողմից առանց համապատասխան մոնիտորինգի իրականացման, առանց կոնկրետ դեղի պահանջարկն ուսումնասիրելու կատարված չհիմնավորված գնումներով: Միևնույն ժամանակ, արձանագրվել է նաև հակառակ երևույթը։ Օրինակ՝ հոգեբուժական ծառայությունների մատուցման բնագավառում խիստ անհրաժեշտ Զիպրեքսա դեղամիջոցը վերջին 3 տարիների ընթացքում պարբերաբար գնվել է մոտ 250 հիվանդի պահանջարկով։ Սակայն իրական պահանջարկը կրկնակի ավելի է և այդ դեղամիջոցի քիչ լինելը դժգոհություն է առաջացնում հիվանդների և նրանց հարազատների մոտ:

Փաստորեն, առկա են դեպքեր, երբ պետական միջոցները խիստ անհրաժեշտ դեղերի ձեռքբերմանն ուղղելու փոխարեն ուղղվում են չհիմնավորված գնումներին:

Բացի վերը նշված ուսումնասիրություններից վերահսկողների կողմից կատարվել է վերլուծություն ութ անուն դեղերի ՀՀ ներմուծման գների և պետական գնումների նպատակով կնքված շրջանակային համաձայնագրերով ֆիքսված գների համադրման մասով: Արդյունքում պարզվել է, որ նշված դեղերի պետական գնումներով ձեռք բերման գները միջին հաշվարկով 44%-ով գերազանցում են ներմուծման գներին: Այսինքն, նշված ութ անուն դեղերը ներմուծող և պետությանը մատակարարող կամ պետական գնումներով հաղթող ճանաչված չորս կազմակերպությունների շահութաբերությունը միայն ութ տեսակի դեղերի գծով կազմում է միջինը 44%: Վերլուծությունը կատարվել է հիմնականում 2012թ. փետրվար ամսին ներմուծված և մատակարարված ծավալների մասով, որի արդյունքում ներմուծող չորս կազմակերպություններում ներմուծման և վաճառքի գների տարբերությունը կազմել է 362,2մլն. դրամ»,-եզրափակեց  ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն պետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}