Օսկանյանն ու Ծառուկյանը հանդիպել են այգում
Ըստ «Հրապարակ»-ի`օրերս Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Վարդան Օսկանյանն ու Բելառուսից վերադարձած Գագիկ Ծառուկյանը: «Ընթացել է բավականին ծանր խոսակցություն: Օսկանյանը, առանց ենթատեքստերի, ԲՀԿ առաջնորդին ասել է, որ վիրավորված է ԲՀԿ պատգամավորներից, որոնք իրենց պասիվ պահեցին ԱԺ-ում` դատախազի միջնորդության ժամանակ, երբ պետք էր ուժեղ հակահարված տալ, ինչը չեղավ: Եվ շեշտել է, որ ԲՀԿ պատգամավորների մի մասն իշխանական սեղանին կից են, մյուս մասը` իշխանական սեղանի տակ, ինչն անթույլատրելի է: «Ես հասկացա, որ իմ հույսը ես պետք է իմ վրա դնեմ, ուրիշ ոչ մեկի»,-եզրափակել է Օսկանյանը, ով, ըստ ԲՀԿ աղբյուրների, ոչ միայն իր, այլև իր հետևում կանգնած, Ծառուկյանին ղեկավարելու լծակները գրեթե կորցրած Քոչարյանի մեսիջն էր փոխանցում ԲՀԿ առաջնորդին»: