Ջհանգիրյանի եղբայրը չի հերքել երկրից հեռանալու մասին լուրերը
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` նախկին քաղբանտարկյալ Վարդան Ջհանգիրյանը, վաճառել է իր ունեցվածքն ու մեկնել Ուկրաինա`այնտեղ մշտական բնակություն հաստատելու: Թերթը զանգահարել է Վարդան Ջհանգիրյանին, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված է եղել: Իսկ եղբայր Գագիկ Ջհանգիրյանը ոչ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս լուրերը` ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել:
Թերթը հիշեցնում է, որ Վարդան Ջհանգիրյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու և պարտվել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Կարեն Բոթոյանին: