Ա. Մանուչարյան. Աշխարհաքաղաքական ուժերը պայքար են մղում Հայաստանի համար
«Միացյալ Նահանգները ի զորու են Հայաստանում լուծել որևէ անձի քրեական հետապնդման և չհետապնդման հարցը: Հետևաբար, եթե Հայաստանում որևէ մեկին քրեական առումով հետապնդում են, ուրեմն Միացյալ Նահանգները դեմ չեն դրան»,- այսօր անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Բանախոսի համոզմամբ, կովկասյան աշխարհաքաղաքական միջանցքում Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Այդ առումով Հայաստանին տիրանալու լծակներից մեկի՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքար է գնում աշխարհաքաղաքական ուժերի միջև:
Նրա խոսքով, Ռուսաստանը շատ զայրացած է այն պատճառով, որ փորձում են խլել նրանից այդ լծակը, որը Ռուսաստանը միշտ իրենն է համարել: «Ռուսաստանը այդ առումով մեղադրում է ում ասես, բացի իրենից, և այս զայրացած վիճակում ունակ է դիմելու ցանկացած գործողությունների: Այդ պատճառով Միացյալ Նահանգները փորձում են փոքր հարվածներով չեզոքացնել Ռուսաստանի հնարավորությունները՝ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացնելու նպատակով: Իսկ աղմուկ բարձրացնելու համար գործիք է անհրաժեշտ: Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի հայտարարված գործիքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Այդպիսով` Հայաստանում փորձ է արվում չեզոքացնել Ռուսաստանի սիրելի «զենքը»»,- նշեց Ա. Մանուչարյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններում նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի թեկնածության առաջադրման հավանականության հարցին՝ Ա. Մանուչարյանը նշեց, որ «Վարդան Օսկանյանի՝ նախագահի թեկնածու լինելու և չլինելու մասին հարցը պետք է ուղղել Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի դեսպանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում