Կասպրշիկ. Խեղաթյուրել են իմ խոսքերը
«Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իմ խոսքերը»,-այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը` պատասխանելով «Հայլուր» լրատվական ծրագրի հարցին, թե ճի՞շտ են արդբեջանական լրատվամիջոցների` նրա անունից Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ տարածած հակասական
հայտարարությունները:
Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին տեղեկատվություն էին տարածել, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հայտարարել է, թե Ստեփանակերտի օդանավակայանը տեղակայված է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», և ադրբեջանական կողմը պետք է թույլ տա դրա շահագործումը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Կասպրշիկն իբր նաև ասել է. «Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի օդանավակայանի բացմանն ուղղված քայլը վտանգավոր է, խախտում է միջազգային իրավունքը և վնասում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: