Օրինական ճանապարհով «արհեստական կուսաթաղանթ» Հայաստան չի ներկրվել. ՊԵԿ
Այս տարվա ընթացքում մաքսային ճանապարհով «արհեստական կուսաթաղանթ» անվանումն ունեցող ապրանք Հայաստան մուտք չի գործել: Այդ մասին պատասխանելով Panorama.am-ի հարցմանը, տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից:
Կոմիտեի լրատվական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան ստացվել է հետևյալ գրավոր պատասխանը. «Մաքսային մարմիններն ապրանքները դասակարգում են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» համապատասխան դասակարգչին վերագրելու միջոցով: Անվանացանկում բացակայում է նշված ապրանքի դասակարգիչը: 2012թ-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նման ապրանք չի գրանցվել նաև ՊԵԿ բեռնամաքսային հայտարարագրերի տեղեկատվական բազայում»:
Օրերս Հայաստան «արհեստական կուսաթաղանթ» ներկրելու մասին լուրեր էին տարածվել, իսկ համացանցում էլ նմանատիպ ապրանքի վաճառքի մասին տարբեր մարդիկ հայտարարություն էին տվել: Այդ պատճառով էլ Panorama.am-ը փորձեց դիմել ՊԵԿ և պարզել՝ իսկապե՞ս նման ապրանք ներմուծվում է Հայաստան:
Ինչ ստացվեց, երբ որոշեցինք «արհեստական կուսաթաղանթ» գնել