Աբիդալ. «Արդեն սկսել եմ աշխատել գնդակով»
Կատալոնյան «Բարսելոնի» պաշտպան Էրիկ Աբիդալը լյարդի փոխպատվաստման վիրահատությունից հետո շարունակում է վերականգնվել: Չնայած վիրահատության ողջ բարդությանը, Էրիկը որոշել է չհեռանալ մեծ սպորտից: Երկարատև մարզումների շնորհիվ Աբիդալին հաջողվել է մկանային զանգված կուտակել, ուստի հավանական է, որ շատ շուտով նա կհայտնվի ֆուտբոլային խաղադաշտում:
«Հիմա ես ֆիզիկական լավ վիճակում եմ,- Աբիդալի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը:- Այժմ կարևոր է, որ տեխնիկապես վերադառնամ նախկին մարզավիճակիս: Կարող եմ ասել, որ արդեն սկսել եմ աշխատել գնդակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա