
Հայաստան-Իտալիա` 1:3
«Հրազդան» մարզադաշտում ավարտվեց աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Չնայած մեր ընտրանին ուներ հաջողության հասնելու մի շարք հնարավորություններ, այնուամենայնիվ բավարարվեց խփած մեկ գոլով` սեփականն ընդունելով 3-ը:
Հաշիվը 11 մետրանոց հարվածով բացեց Անդրեա Պիրլոն: Հենրիխ Մխիթարյանը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն 2-րդ խաղակեսում Իտալիայի ընտրանին ևս 2 անգամ հասավ հաջողության: Գոլերը հեղինակեցին Դանիելե Դե Ռոսին և Օսվալդոն:
Այսպիսով` Իտալիայի հավաքականը հաղթանակ տոնեց 3:1 հաշվով:
Հանդիպման մանրամասներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում: