Գալիանի. «Գվարդիոլայի հետ չենք բանակցի»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է Խոսեպ Գվարդիոլայի հետ բանակցությունների վերաբերյալ լուրերը: «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչը, ըստ իտալական մամուլի, «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Երեկ նույնիսկ տեղեկատվություն տարածվեց, որ Գալիանին հատուկ կմեկնի Նյու Յորք` Գվարդիոլայի հետ հետագա համագործակցության պայմանները քննարկելու համար:
«Իրոք, ես մեկնելու եմ Նյու Յորք, բայց այնտեղ պատրաստվում եմ հանդիպել միայն իմ դստեր հետ: Գվարդիոլայի հետ ոչ մի բանակցություն չեմ պլանավորել»,- Գալիանիի խոսքերը մեջբերել է «Sky Italia»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում